Քաղաքացիական հասարակության օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2009թ.-ին` սկիզբ դնելով նոր ավանդույթի ձևավորմանը և նպատակ ունենալով Հայաստանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը: Հայաստանում քաղաքացիական հասարակության օրն այս տարի նվիրված էր կամավորության գաղափարի տարածմանը:
2010թ. հուլիսին, Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում գործունեություն ծավալող 17 հասարակական կազմակերպությունների կողմից ձևավորված, «Համայնքային զարգացման աջակցության ցանց»-ի /ՀԶԱՑ/ նախաձեռնությամբ` հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում տեղի ունեցան քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումներ:
Գորիսում միջոցառումը տեղի ունեցավ Գուսան Աշոտի անվան քաղաքային զբոսայգում, ժամը 13:30-ին և տևեց մինչև 17:00-ն: Գորիսում միջոցառման բոլոր մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՀԶԱՑ-ի համակարգող, ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը: Օրվա գաղափարը ողջունող և նպատակը մեկնաբանող` ելույթներ ունեցան նաև ՀԶԱՑ-ի մյուս անդամները:
Շատ խորհրդանշական մի պահ եղավ. «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Շահնազարյանը հայտնեց, որ այսուհետ «Գորիսի Մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից մրցանակ կտրամադրվի տարվա ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած կազմակերպությանը, որն այս տարի ԳՈՒՄ ՀԿ-ն է:
Գորիսում միջոցառումը մեկնարկվեց շուրջպարով /որին մասնակցում էին մոտ 110-120 հոգի/: Մասնակիցները կրում էին սպիտակ վերնաշապիկներ, «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» խորագրով տարբերանշաններ, կարմիր, կապույտ, նարնջագույն վզկապներ:
Միջոցառումը Սիսիանում մեկնարկվեց կամավորական երթով, ժամը 11:00-ին Սիսիանի քաղաքապետարանի հարակից հրապարակից` մինչև Որոտան կինոթատրոն: Երթն անցավ կազմակերպված, իրավապահ մարմինների կողմից ապահովված էր մասնակիցների անվտանգությունը: Սիսիանում մասնակիցներին ողջունեցին ՀԿ-ների ներկայացուցիչները:
Օրվա ընթացքում Գորիս և Սիսիան քաղաքներում կամավորների միջոցով քաղաքացիների շրջանում տարածվեցին քաղաքացիական հասարակության նպատակը պարզաբանող թռուցիկներ, կամավորական գործունեությունը լուսաբանող` «Կամք+» թերթի հատուկ համարներ:
Երկու քաղաքներում էլ միջոցառման իրականացման վայրերը ձևավորված էին օրվա գաղափարը խորհրդանշող` «Քաղաքացիական հասարակության օր», «Ես քաղաքացիական հասարակության կամավոր եմ», «Մասնակցենք քաղաքացիական հասարակության ձևավորմանը» խորագրերը կրող պաստառներով, փոքրիկ եռագույն դրոշներով, իսկ բեմահարթակները զարդարված էին եռագույն /կարմիր, կապույտ, նարնջագույն/ փուչիկներով: Քաղաքացիական հասարակության օրը Գորիս և Սիսիան քաղաքներում նշանավորվեց ՀԿ-ների կամավորական գործունեության ցուցադրություն, Ես սիրում եմ իմ համայքը նկարչական դասի ու Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով շարադրությունների և պաստառների մրցույթների ամփոփման միջոցառումների շարքով:
Գորիսում Ներառական կրթությանն աջակցող ցանց-ի առաջարկությամբ` միջոցառման ընթացքում ցուցադրվեց 8-10-րդ դասարանների աշակերտների կողմից պատրաստված պաստառները, Գորիսի ցերեկային խնամքի կենտրոնի երեխաների պատրաստած աշխատանքները: Հայտարարված «Ես սիրում եմ իմ համայնքը» թեմայով նկարչության մրցույթին մասնակցեցին նաև ներառված երեխաներ: Քաղաքացիներն իրենց գնահատականն էին տալիս ցուցադրվող բոլոր աշխատանքներին, որոնց արդյունքներն ամփոփվեցին միջոցառումների վերջում, տրվեցին մրցանակային և խրախուսական նվերներ:
Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումն առաջին անգամ էր կազմակերպվում Սյունիքի մարզում` մասնավորապես Գորիս և Սիսիան քաղաքներում: Այն շարժել էր բազում քաղաքացիների, անհատների, երեխաների, ՀԿ-ների, բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետաքրքրությունը: Միջոցառումները բաց էին բոլորի մասնակցության համար: Գորիսում և Սիսիանում միջոցառումներին ներկա էին քաղաքների և հարակից գյուղական համայնքների /Շինուհայր, Խոտ, Հալիձոր, Քարահունջ, Հարժիս, Ներքին Խնձորեսկ, Սալվարդ, Անգեղակոթ/ դպրոցների, նախակրթարանների, մշակույթի տների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, թվով` մոտ 2000 հոգի:
ՀԶԱՑ-ի անունից «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Ա. Տոռոզյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, միջոցառման կայացմանն աջակցած բոլոր ՀԿ-ներին, իրենց պատրաստակամության և ցուցաբերած աջակցության համար հատուկ շնորհակալություն հայտնեց Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԸ-ի Սիսիանի ՏԶԾ-ին, Հայ ավետարանչական ընկերակցությանը:
Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումը լուրջ քայլ էր յուրաքանչյուրիս համար և կարևոր ձեռքբերում` քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին:
Լավ էր, էդպես շարունակեք, համ էլ էդ նրանից ա, որ Գորիսը Ղարաբաղին մոտիկ ա, այսինքն մի փոքրիկ Ղարաբաղ է:Ճ
ReplyDeleteբա ինչ տվեցին? ճ ճ ճ ճ ճ ճ ճ ճ
ReplyDeleteՏոռոզյան... Էս ազգանվան արմատը ինչ ա նշանակում, Գորիսում էլի կան եդպիսի հետաքրքիր ազգանուններով մարդիկ???
ReplyDeletejoxovurd apreq, vor esqan@ kardaciq, jamanak chunei mi qich sexmelu, bayc kxmbagrem....
ReplyDeleteAn, Inchqan gitem, TOROZ-@ mets, xoshor achqer unenal e nshanakum, bayc aveli stuyg ktshtem.... u unicode-ov kgrem