Monday, October 4, 2010

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ…


Քաղաքացիական հասարակության օրը  Հայաստանում առաջին անգամ նշվել է 2009թ.-ին` սկիզբ դնելով նոր ավանդույթի ձևավորմանը և նպատակ ունենալով   Հայաստանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը:  Հայաստանում  քաղաքացիական հասարակության օրն այս տարի նվիրված էր  կամավորության գաղափարի տարածմանը:
2010թ.  հուլիսին,  Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում գործունեություն ծավալող 17 հասարակական կազմակերպությունների կողմից ձևավորված, «Համայնքային զարգացման աջակցության ցանց»-ի /ՀԶԱՑ/ նախաձեռնությամբ`  հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում տեղի ունեցան քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումներ: 
Գորիսում միջոցառումը տեղի ունեցավ Գուսան Աշոտի անվան քաղաքային զբոսայգում, ժամը 13:30-ին  և տևեց  մինչև 17:00-ն: Գորիսում միջոցառման բոլոր մասնակիցներին  ողջունեց  և   բացման  խոսքով հանդես եկավ  ՀԶԱՑ-ի համակարգող, ԳՈՒՄ ՀԿ-ի  գործադիր տնօրեն  Արտաշես Տոռոզյանը: Օրվա  գաղափարը  ողջունող և նպատակը մեկնաբանող` ելույթներ ունեցան  նաև ՀԶԱՑ-ի մյուս անդամները:
Շատ խորհրդանշական մի պահ եղավ. «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա  Շահնազարյանը հայտնեց,  որ    այսուհետ «Գորիսի Մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից մրցանակ կտրամադրվի տարվա ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած  կազմակերպությանը, որն այս տարի ԳՈՒՄ ՀԿ-ն է: 
 Գորիսում միջոցառումը մեկնարկվեց  շուրջպարով /որին մասնակցում էին  մոտ 110-120 հոգի/: Մասնակիցները կրում էին սպիտակ վերնաշապիկներ, «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» խորագրով տարբերանշաններ,   կարմիր, կապույտ, նարնջագույն վզկապներ:  
 Միջոցառումը Սիսիանում մեկնարկվեց կամավորական երթով, ժամը 11:00-ին  Սիսիանի քաղաքապետարանի   հարակից  հրապարակից`  մինչև Որոտան կինոթատրոն: Երթն անցավ կազմակերպված, իրավապահ մարմինների կողմից ապահովված էր մասնակիցների անվտանգությունը: Սիսիանում մասնակիցներին ողջունեցին ՀԿ-ների ներկայացուցիչները:
             Օրվա ընթացքում Գորիս և Սիսիան քաղաքներում կամավորների միջոցով քաղաքացիների շրջանում տարածվեցին քաղաքացիական հասարակության նպատակը պարզաբանող թռուցիկներ, կամավորական գործունեությունը լուսաբանող` «Կամք+»   թերթի հատուկ համարներ:  
Երկու քաղաքներում էլ միջոցառման իրականացման վայրերը ձևավորված էին օրվա գաղափարը խորհրդանշող` «Քաղաքացիական հասարակության օր», «Ես քաղաքացիական հասարակության կամավոր եմ», «Մասնակցենք քաղաքացիական հասարակության ձևավորմանը» խորագրերը կրող պաստառներով, փոքրիկ  եռագույն դրոշներով, իսկ բեմահարթակները զարդարված  էին եռագույն /կարմիր, կապույտ, նարնջագույն/ փուչիկներով:   Քաղաքացիական հասարակության օրը Գորիս և Սիսիան քաղաքներում  նշանավորվեց  ՀԿ-ների կամավորական  գործունեության ցուցադրություն,  Ես սիրում եմ իմ համայքը նկարչական դասի ու Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով շարադրությունների և պաստառների մրցույթների ամփոփման միջոցառումների  շարքով:
            Գորիսում Ներառական կրթությանն աջակցող ցանց-ի առաջարկությամբ` միջոցառման  ընթացքում ցուցադրվեց  8-10-րդ դասարանների աշակերտների կողմից պատրաստված պաստառները, Գորիսի ցերեկային խնամքի կենտրոնի երեխաների պատրաստած աշխատանքները: Հայտարարված «Ես սիրում եմ իմ համայնքը» թեմայով նկարչության մրցույթին մասնակցեցին նաև ներառված երեխաներ: Քաղաքացիներն  իրենց գնահատականն էին տալիս  ցուցադրվող բոլոր աշխատանքներին, որոնց արդյունքներն ամփոփվեցին միջոցառումների վերջում, տրվեցին մրցանակային  և խրախուսական նվերներ:
Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումն առաջին անգամ էր կազմակերպվում  Սյունիքի մարզում` մասնավորապես Գորիս և Սիսիան քաղաքներում: Այն շարժել էր բազում քաղաքացիների, անհատների, երեխաների, ՀԿ-ների, բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետաքրքրությունը:  Միջոցառումները բաց էին բոլորի մասնակցության համար: Գորիսում և Սիսիանում  միջոցառումներին ներկա էին քաղաքների և հարակից գյուղական համայնքների /Շինուհայր, Խոտ, Հալիձոր, Քարահունջ, Հարժիս, Ներքին Խնձորեսկ, Սալվարդ, Անգեղակոթ/ դպրոցների, նախակրթարանների, մշակույթի տների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, թվով`  մոտ 2000 հոգի:
            ՀԶԱՑ-ի անունից «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի  գործադիր տնօրեն Ա. Տոռոզյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, միջոցառման կայացմանն  աջակցած բոլոր ՀԿ-ներին,  իրենց պատրաստակամության  և  ցուցաբերած աջակցության համար հատուկ շնորհակալություն  հայտնեց Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԸ-ի Սիսիանի  ՏԶԾ-ին, Հայ ավետարանչական ընկերակցությանը:  
Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումը լուրջ քայլ էր  յուրաքանչյուրիս համար   և կարևոր ձեռքբերում` քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին: 






4 comments:

  1. Լավ էր, էդպես շարունակեք, համ էլ էդ նրանից ա, որ Գորիսը Ղարաբաղին մոտիկ ա, այսինքն մի փոքրիկ Ղարաբաղ է:Ճ

    ReplyDelete
  2. բա ինչ տվեցին? ճ ճ ճ ճ ճ ճ ճ ճ

    ReplyDelete
  3. Տոռոզյան... Էս ազգանվան արմատը ինչ ա նշանակում, Գորիսում էլի կան եդպիսի հետաքրքիր ազգանուններով մարդիկ???

    ReplyDelete
  4. joxovurd apreq, vor esqan@ kardaciq, jamanak chunei mi qich sexmelu, bayc kxmbagrem....
    An, Inchqan gitem, TOROZ-@ mets, xoshor achqer unenal e nshanakum, bayc aveli stuyg ktshtem.... u unicode-ov kgrem

    ReplyDelete