
1-ին տարի - Չթե(Վուշե) հարսանիք:
Մեղրամսից հետո նորապսակները մուտք են գործում արդեն սովորական , հասարակ հարաբերությունների մեջ (ինչպես Չիթը):Նրանք միմյանց նվիրում են չթե կամ վուշե հագուստներ, որն էլ խորհրդանշում է երիտասարդություն և գեղեցկություն:
5-րդ տարի - Փայտե հարսանիքը
Ընկերները և բարեկամները ամուսիններին նվիրում են տնային օգտագործման տարբեր փայտե իրեր: Իմաստը նրանում է, որ փայտե ամանեղենը չի կարող կոտրվել, այդպիսին կլինի նաև ընտանիքը:
10-րդ տարի Վարդագույն հարսանիք կամ Վարդերի տոն
Այս օրը հրավիրվում են հարսանիքին մասնակցած բոլոր հյուրերը և բոլորի ներկայությամբ ամուսինը կնոջը նվիրում է

15-րդ տարի - Բյուրեղապակյա հարսանիք
Ընդունված է նվիրել ապակյա կամ բյուրեղապակյա նվերներ, որպեսզի ընտանիքի հետագա կյանքը լինի անամպ ու մաքուր, ինչպես ապակին:
20-րդ տարի - Ճենապակյա հարսանիք
Տոնական սեղանը սպասքադրվում է նոր ճենապակյա սպասքով:
25-րդ տարին - Արծաթե հարսանիք
Հրավիրում են բարեկամների ու նրանց ներկայությամբ ոսկե մատանու կողքին դնում են նաև արծաթե մատանի: ::

Ընտանիքը կայուն է տարբեր փորձությունների հանդեպ, ինչպես արծաթը:
30-րդ տարի - Մարգարտյա հարսանիք

Ամուսինը կնոջը նվիրում է 30բնական մարգարիտներից պատրաստված շարան, որը երբեք չի խամրում, ինչպես չի խամրել հարաբերությունները այսքան տարիների ընթացքում:
40-րդ տարի - Ռուբինե հարսանիք
Հին ամուսնական մատանիները փոխարինում են նորով, կամ զարդարում են ռուբինե քարերով, որոնք համարվում են կրակի և սիրո քարեր:
50-րդ տարի - Ոսկե հարսանիք

Զավակները ծնողներին նվիրում են նոր ամուսնական մատանիներ Հին մատանիները տրվում են չամուսնացած զավակներին կամ թոռներին:
60-րդ տարի - Ադամանդե հարսանիք

No comments:
Post a Comment