Նկարի հեղինակ` Անահիտ Բադալյան |
-Ա ժղովուրդ, լսել ե˚ք, ասըմ են` Աշոտ Երկաթը եկել ա իրա ախրաննիկներով, մի հատ էլ ծի¥ձի¤ ունի, վեր մհետ քացով տա է¯…
Աշոտ Երկաթը եկավ, ու հետո պարզ դարձավ, որ նա հաճախակի է երևալու այդ կողմերում. կարևոր գործեր ուներ Ամրամի հետ: Ամեն ինչ սկսվեց Աշոտի պատվին կազմակերպված ճաշկերույթին, ուր ներկա էր քաղաքի ողջ էլիտան, հատկապես էլիտար կանայք, ովքեր ականջները չորս արած սպասում էին հարմար առիթի` որսալու օրվա սենսացիան: Նրանք երկար չսպասեցին. հենց ճաշասրահում հայտնվեց գեղադեմ Ասպրամը, Երկաթը նրան նայեց խորաքնին հայացքով, հետո <<պարզ դարձավ>>, որ նա թաքուն համբուրել է բերդապետի տիկնոջ ձեռքը…
Շատ ջրեր հոսեցին, շատ բամբասանքներ պտտվեցին, Ցլիկի ականջին էլ հասան այն էլիտար զրույցները, որոնք իրենց շրջապտույտի մեջ էին առել Երկաթին ու բերդապետի տիկնոջը: Խանդոտ ամուսինը փակեց Ասպրամին բերդի վերնահարկերից մեկում, տիկինը մի քանի օր հրաժարվեց ուտելիք ընդունել, մի առավոտ էլ ամուսինը կնոջը գտավ անշնչացած` կախված առաստաղից…
Հ.Գ. Ցլիկ Ամրամին պատկանող Բերդի շրջակայքում վերջին պեղումներից մեկի ժամանակ բերդից դուրս գտնվող վայրում հայտնաբերվեց կնոջ կմախք, որի վրայի զարդերից ենթադրվեց, որ այն Ցլիկ Ամրամի կնոջն է պատկանում, բացի այդ, Ասպրամը չէր կարող թաղվել իր մերձավորների կողքին, քանի որ քրիստոնեական կարգն արգելում էր մեղսակից ինքնասպանի մարմինը թաղել գերեզմանոցում…
Չգիտեի, որ "քրիստոնեական կարգն արգելում էր մեղսակից ինքնասպանի մարմինը թաղել գերեզմանոցում…: :Չ
ReplyDelete