Սովորական երևույթ է դարձել բակերի պատերին տեսնել կավճով կամ ներկով պատկերված սիրային խստովանություններ, տարբեր պատկերներ ու զգացմունքային գրառումներ:
Դրանց հեղինակներին մենք լավ ճանաչում ենք, օրինակ` նրանք կարող է լինել մեր բակի Սևակը, ձեր բակի Մարուշիկը կամ էլ մեկ այլ ուրիշը:
Իսկ գրաֆֆիտին համեմատաբար նոր երևույթ է Կապանում: Մեր քաղաքում աէրոզոլային ներկերով պատերի պատկերների նկարչի կամ նկարիչների մասին ես ոչինչ չկարողացա պարզել:
Ամեն տեսակի արվեստ, կարծում եմ, ողջունելի է, գրաֆֆիտին ինձ նույնպես դուր է գալիս:
Բայց ասեմ, որ այս դեպքում, երբ քաղաքը փոքր է,այսինքն` չկան հատուկ փողոցներ նման արվեստի համար, իսկ պատկերներն ու գրառումները անհասկանալի բովանդակություն ունեն, դրանք ավելի շատ փչացնում են քաղաքի դեմքը:
Իսկ դուք ի՞նչ եք կարծում:
Ֆիլմը կարող եք նայել youtube-ում, քանի որ այստեղ չստացվեց դնել:
Բայց նայելու եք առանց երաժշտության հեղինակային իրավունքի պատճառով (
No comments:
Post a Comment