Thursday, September 23, 2010

Խորհուրդ բնակործանիչներին :Ճ

Մեր երկու հայկական հանրապետություններում ընդունված է ծառերն անխնա հատել` պատճառաբանելով, որ դրանք խանգարում են այս կամ այն շինությանը, ճանապարհին եւ այլն: Բայց արի ու տես, որ հնարավոր է առանց ծառերը կտրելու էլ "յոլա գնալ", ինչպես Ղարաբաղի Հադրութ քաղաքում: Այստեղ ի հեճուկս բոլոր ջանքերի հաջողվել է պահպանել երկու դարավոր ծառերը, որոնք չնայած ճանապարհի վրա են, բայց չեն հատվել:




Հադրութ մեր այցելության ժամանակ մեզ հաջողվեց լուսանկարել այդ ծառերից մեկը: Սա կարող է անհավանական թվալ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների համար, բայց դա իրականություն է` որքան էլ զարմանալի...

Բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ Ղարաբաղում ընդհանրապես ծառահատումներ, այդ թվում` անօրեն, չեն կատարվում: Այստեղ նույնպես շարունակվում են ծառահատումներ, բայց ի տարբերություն Հայաստանի, այստեղ ծառահատումների դեմ պայքարող կազմակերպություն չկա, չնայած բնապահպանական կազմակերպություն կա գրանցված: 

Իսկ հաջորդ հրապարակումներում կփորձեմ ներկայացնել որոշ տվյալներ` Արցախի կառավարության կողմից ծառատնկման ու բնության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացման ընթացքի մասին:

2 comments:

  1. Այս ծառերը շատ պերճաշուք էին :Դ

    Հադրութ ընտիր տեղ է կարճ ասած... :-)

    ReplyDelete
  2. Որովհետև հադրութեցիք որակյալ ժողովուրդ են:

    ReplyDelete