ԱՎԼԵԼՈՒ/ԱՎԵԼԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ`
ա. Երեկոյան ժամերին չի կարելի ավլել:
բ. Եթե տնից որևէ մեկը հեռու տեղ է մեկնում, մինչև տեղ հասնելը տունը չեն ավլում:
գ. Եթե չամուսնացած աղջկան ավելով հարվածես, յոթ տարի տանը կմնա:
ԱՂԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ`
ա.Եթե աղը պատահաբար թափվում է, ուրեմն ինչ-որ վատ բան կլինի, կամ էլ խոսքակռիվ:
բ. Աղի թափվելուն պես անմիջապես պետք է խաչ անել դրանով, ապա հավաքել, որ չարը խափանվի:
գ. Աղն առանց դրամի չի կարելի որևէ մեկից վերցնել կամ էլ պարտքով գնել:
ԿԱՏՎԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ`
ա. Եթե կատու է անցնում, ուրեմն անհաջողություն կլինի:
բ. Կատվի անցնելուց հետո պետք է վերցնել պատահական մի քար ու նետել անցած ճանապարհով:
գ. Եթե կատուն որևէ մեկի ոտքերի մոտ նստում է, նշանակում է տվյալ մարդն ինչ-որ հիվանդություն ունի:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ`
ա. Յոթ պորտից պակաս բարեկամների ամուսնության հետևանքով ծնվում են ոչ նորմալ զարգացվածությամբ երեխաներ:
բ. Նոր ամուսնացած զույգը չի կարող մինչև քառասուն օր ներկա գտնվել մեկ այլ հարսանեկան հանդեսի:
ԱՉՔՈՎ ՏԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ`
Եթե աչքով են տալիս, պետք է`
ա. Վերցնել մի բուռ աղ, այն յոթ անգամ պտտել տվյալ մարդու գլխավերևով` ասելով` <<Չար աշկը փուչանա, չար աշկը փուչանա...>>, ապա տանել ու աղը լցնել կրակի վրա:
բ. Վերցնել մեկ աման սովորական, սառը ջուր, յոթ լուցկու հատիկ. լուցկիները մեկ-մեկ վառել, լցնել ջրի մեջ, ապա ամանով յոթ անգամ պտտեցնել մարդու գլխավերևով` ասելով` <<Չար աշկը փուչանա, չար աշկը փուչանա...>>, ապա տանել ու լցնել որևէ ծաղկամանի մեջ:
գ.Երեք անգամ կսմթում ես շատ անհարմար տեղում:ճ
ԾԱՌԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ`
ա. Ընկուզենու տակ նստելն ու հանգստանալը գլխացավ են առաջացնում:
բ. Տնջրե ծառի փայտանյութն օգտագործողի հետ վատ բան է պատահում:
գ. Կաղնու տերևները չի կարելի վառել:
Հ.Գ.Էս ամբողջ թվարկածս սնոտիապաշտական սովորույթները ես տեսել ու լսել եմ Հադրութում: Դեռ շատ բաներ կան, հետագայում կգրեմ:
Բա սեղանի անկյունի նստողը չի 7 տարի տունը մնում??? ՃՃ
ReplyDeleteԱղը առանց փողը տալու մասին չգիտեի: Գիտեի, որ սխտորը առանց փողի չեն տալիս...
ReplyDeleteԻսկ յոթ պորտի հետ կապված , կարծում եմ, ստահավատություն չէ, քանի որ արյունակցական թեկուզ հեռու
ReplyDeleteկապ ունեցող զույգերից ոչ նորմալ երեխաներ են ծնվում...
Մեկ էլ անեկդոտ հիշեցի Ճ
ReplyDeleteՄի խմող մարդ որոշում է էլ չխմել: Առավոտը աշխատանքի գնալիս է լինում , մեկ էլ ագռավը սկսում է կռկռալ:
Ասում է " Շատ կռկռաս` խմելու եմ"