Monday, September 20, 2010

Անշարժ են ու անմահ







Կան մարդիկ, որոնք անմահ են , որոնց կյանքը մեր ազգի պատմությունն է: Նրանք ազգային հերոսներ են, ու նրանց մենք երախտապարտ ենք մեր երկրի ու մեր գոյության համար:

Սյունիքի ( Զանգեզուրի) համար նման ազգային հերոսներից է Գարեգին Նժդեհը: Նա եղել է հայրենասեր ու ռազմական գործիչ, մտավորական, ազգային գաղափարախոսության հիմնադիր ու հռետոր:

Երբ 1919 թ Ադրբեջանն ու Ռուսաստանը ներքին համաձայնությամբ որոշել էին , որ Լեռնահայաստանը (Հարավային Հայաստանը) կհամարվի Խորհրդային Ադրբեջանի մաս, այն պայմանով, որ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով միանա Խորհրդային Միությանը, Նժդեհը ավելի քան 100 քաջերից բաղկացած աշխարհազորով կարողացավ մի քանի հաղթանկաներով ետ մղել 15000 կարմիր բանակը:

Նա համոզված էր, որ չկա Հայաստան առանց Լեռնահայաստանի:

2001 թ Կապանում տեղի ունեցավ Գ` Նժդեհի հուշարձան - համալիրի բացումը ( քանդակագործ` Գևորգ Գևորյան) :

Նժդեհը երազել է, որ իր " մի բուռ'' աճյունը թաղված լինի Խուստուփ սարի (3210մ) սրտում:
Այսօր հուշարձան համալիրգալիս են ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու մեծ զորավարին: Հուշարձանին հարող տարածքում կան նաև արհեստական լճակ, սրճարան , նստարաններ, որոնց վրա կարելի նստել ու զմայլվել Խուստուփով ու տեղի անդորրով:


Մեկ այլ ազգային հերոս Դավիթ Բեկը 18 (1722-1730թթ) դարում ղեկավարել է Յոթնաբերդի
( Կապանի) ազատագրական պայքարը: Նա ետ է մղել մահմեդական բանակների ու քոչվոր ցեղերի հարձակումները: Նա նաև թուրքական արշավանքի ժամանակ փրկել է Մեղրի քաղաքը ավերումից:
Նրա հիշատակը հավերժացված է Կապանի կենտրոնում կանգնեցված հուշարձանով: Քանդակը
Սերգեյ Բաղդասարյանինն է:
Քառատրոփում քարացած` Դավիթ Բեկը մարմնավորում է այն ուժը, որը պատրաստ է այսօր էլ խիզախորեն մարտնչել հանուն Սյունիքի ժողովրդի:











Հայոց զավակ Հունան Ավետիսյանը, որը ծննդով սյունեցի է (Ծավ գյուղից), համարվում է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս: Նրա հերոսության համար է Կապանի Վ. Սարգսյանի անվան կենտրոնական զբոսայգում կանգնեցված նրա արձանը:












Հ. Գ . բոլոր լուսանկարները իմն են Ճ:

No comments:

Post a Comment