Tuesday, September 21, 2010

ԴԻՍԿՈՏԵԿԱ ԱՐՄԱՏ - ՄԻԱԿԸ ԱՐՑԱԽՈՒՄ



Ամբողջ Արցախով մեկ Հադրութի դիսկոտեկը միակն է:Այն հետաքրքիր ու անկրկնելի երիտասարդական ժամանց է ոչ միայն հադրութեցիների, այլ նաև գրեթե բոլոր արցախցի երիտասարդների համար: Արդեն քանի ու քանի տարի, համարյա յոթ տասնամյակ շարունակ մեր երիտասարդությունն իր ակտիվ հանգիստն է կազմակերպում <<Արմատ>> դիսկո-ակումբում:
Այստեղ կարող են հանդիպել տարիքային մի քանի խմբերի ներկայացուցիչներ ու քայլել ժամանակին համահունչ` պարել հիպ-հոպ, լատինո, չեչոտկա,շալախո, տանգո և այլն, և այլն: Ու այդ ամենը ամենատարբեր երաժշտական ոճերի, տարիների ու ժամանակների կատարողների նվագի տակ:
Դիսկոտեկն սկզբնապես կոչվում էր <<Գվոզդիկա>>, քանի որ կազմակերպում էին Հադրութի ռուսական զորամասի տղաները` իհարկե տեղաբնակ հայերի հետ միասին:Պարահրապարակ էր ընտրվել այժմյան հրապարակի մի մասը` նախկին ակումբի շենքում: Հետագայում պարահարթակը տեղափոխվում է <<Գորոդոկ>> կոչվող ժամանցի վայր, այստեղից` մշակույթի տան նախասրահ, ապա` <<Վոսմյորկա>>, այստեղից էլ նորից <<Գորոդոկ>>, որտեղ էլ տեղակայված է առայսօր:
<<Արմատ>> անունով դիսկոն կնքել է արցախյան շարժման առաջամարտիկ, նահատակ Շահեն Ստեփանյանը:
Դիսկոտեկը կազմակերպվում է շաբաթական երկու անգամ` երեկոյան ժամը տասից մինչև գիշերվա ժամը մեկը:

Այս ընթացքում դիսկո-ի տարածքը հսկում են նաև ոստիկաններ:
Հատուկ և լուրջ ելքերով պատահարներ դիսկո-ում չեն արձանագրվում: Մարդիկ այստեղ պարզապես հանգստանում են ` վայելելով անկրկնելի նորաոճ ու ռիթմիկ երաժշտություն:
Դիսկո-ում կազմակերպվում են նաև այլ ֆորմատներով երեկույթներ, ցերեկույթներ, բանկետներ, այլ միջոցառումներ:

Հ.Գ. Ժողովուրդ, բոլորիդ հրավիրում եմ պարի:

2 comments:

  1. Լավ, համոզեցիր, կգամ :)))

    ReplyDelete
  2. Փաստորեն դուք մեզնից ահագին առաջ եք, կարգին դիսկո ունեք, երնեկ ձեզ....

    ReplyDelete