Saturday, September 18, 2010

ԵՐԲ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ


Պատմությունս չափազանց տարօրինակ, զավեշտալի ու նաև քննադատական է: Այսօր Արցախ - Ղարաբաղում դժվար թե գտնվի մեկը, ով փորձի վարկաբեկել կամ սխալ վերաբերմունք ցուցաբերել արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին ու նրանց ընտանիքներին: Սակայն տարօրինակն այն է, որ հենց այդ մարդու ընտանիքի անդամն է հողին հավասարեցնում իր զոհված ամուսնու պատիվն ու անունը:
Խուսափելով բոլոր տեսանելի ու անտես հետևանքներից` ասեմ, որ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր ասպետի անունը ես չեմ նշի:
ՆԱ բնավ չէր էլ պատկերացնում, որ իր արած հայրենանվեր գործի դիմաց իր ընտանիքն այդպես կհատուցի իրեն` չհարգելով ոչ մի սրբություն:
Երեք զավակների մայրը, որ հասցրել էր պատերազմի տարիներին անզգուշությամբ սպանել չորրորդ զավակին, ամուսնու զոհվելուց մոտ հինգ տարի անց ամուսնանում է ազգությամբ քուրդ ոմն Հասանի հետ: Նրանից ունենում է մի տղա երեխա, որն այժմ դպրոցական է:
Սակայն սրանով պատմությունը չի ավարտվում, այլ` սկսվում է: Ժամանակ անց Հասանը փախչում է` նույնիսկ չիմանալով իր երեխայի սեռը:
Սրան հետևում է ազատամարտիկի կնոջ նոր, հետաքրքիր և,ինչու չէ նաև շահութաբեր աշխատանքը: Նա սկսում է ամենատարբեր մարդկանց հետ կապեր հաստատել, ապա երեխա աշխարհ բերել ու... ՎԱՃԱՌԵԼ...:
Այս ժամանակակից բիզնեսն այնքան քաշեց նրան, որ հիմա, երբ ինքն այլևս չի կարող երեխա ունենալ, տարիք ա, չի ներում, իր աղջկան է ներքաշել շահութաբեր գործի մեջ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ...
Երևի պետականորեն չկա մի հաստատված օրենք, որ արգելի անբարոյական վարքը, իսկ ինչ վերաբերում է երեխայավաճառություն կոչված բիզնեսին, հաստատ օրենքով վերահսկվող գործընթաց է:

Հ.Գ.
Նմանատիպ երևույթները, կարծում եմ, եզակի չեն:
Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ մարմիններին, ով կծանոթանա իմ հեղինակած նյութին, անտարբեր չանցնել այս ամենի կողքից. վերջիվերջո կշեռքի մի նժարին զոհված ասպետի պատիվն է, իսկ մյուսին` նոր աշխարհ եկող ամնեղ մանուկների կյանքը:

3 comments:

  1. սահմռկեցուցիչ, սարսափելի պատմություն էր...

    ReplyDelete
  2. Լիպո, ինձ անպայման կասես այդ երևույթի անունը, ես էդ գործով անպայման կզբաղվեմ

    ReplyDelete
  3. Անպայման ,dizak ջան,,,վաղը կասեմ:

    ReplyDelete