Saturday, September 18, 2010

“Мафия по карабахски”

Մի անգամ խաղի ժամանակ նույնիսկ 4 շերիֆ բացվեց: Ընդհանուր առմամբ` կիքսեր ու զավեշտալի դեպքեր մեզ մոտ շատ հաճախ են լինում”,-ասում է Վաչիկը, ով 4 ամիս առաջ Ստեփանակերտում բացեց առաջին MAFIA CLUB-ը:

Մինչ այդ ստեփանակերտցիները, այլնտրանք չունենալով, խաղում էին միայն բիլիարդ: Նույնիսկ հանրապետության մակարդակով պարբերաբար կազմակերպվում էին բիլիարդի մրցաշարեր: Երբեմն այնպիսի տպավորություն էր ստեղծվում ասես բիլիարդը ղարաբաղցիների ազգային ու ավանդական խաղատեսակներից է:
Հիմա երիտասարդներն այլընտրանք ունեն. նորաբաց ակումբում կարող են ոչ միայն մաֆիա խաղալ, այլ մի բաժակ գարեջուր կամ կոֆե խմելով դիտել համաքաղաքացիների խաղը: Ինչպես ասում են` “мафия по карабахски”-ի ականատեսը լինել, բայց ակումբի կից սրահում` բարում, որտեղ տեղադրված հեռուստացույցը “ուղիղ հեռարձակմամբ” ցուցադրում է խաղը: Վաչիկը հիշում է, որ սկզբից խաղացողներից ոմանք տեսնելով խաղասրահում տեղադրված տեսախցիկը զարմացած արձագանքում էին` “էս մեզ տելեվիզորով ցո±ւյց են տալու”:

“Երեւանում Մաֆիայի ակումբները բավականին շատ են, ես էլ իմանալով, որ Ղարաբաղում շուկան ազատ է` որոշեցի այստեղ բացել Mafia Club: Ակումբն իր գործունեության 4 ամիսների ընթացքում ունի մշտական այցելուները եւ ըստ այդմ էլ ձեւավորվել են անդամները: Մեկ-մեկ բարի կողմից նաեւ հյուրասիրում ենք լավագույն խաղացողներին”,-ասում է Վաչիկը:
Հենց այս սեղանի շուրջ էլ ամեն երեկո հավաքվում են մաֆիա խաղացողները: Mafia Club-ը բաց է շաբաթվա բոլոր օրերին` կեսօրից մինչեւ ուշ գիշեր: Ժամը 12-19 խաղացողները վճարում են 300-ական դրամ, իսկ ժամը 19-ից հետո` 500:
Ակումբի տնօրենի հավաստմամբ` գները սահմանելուց փորձել են այնպես անել, որ ուսանողների համար էլ մատչելի լինի:
Թե ինչով են տարբերվում Ղարաբաղի եւ Հայաստանի մաֆիա խաղացողները, Վաչիկը միայն մի բան նշեց, որ Երեւանում խաղից հետո կարող է մասնակիցները ընդամենը մի քանի րոպե քննարկեն խաղը, իսկ Ստեփանակերտում քննարկումը կարող է տեւել նույնիսկ մի քանի ժամ:

Հ.Գ. Մաֆիա ակումբը սակայն այնքան էլ չի գովազդվում Ղարաբաղում, ինչպես օրինակ ժամանակին բիլիարդը, որի չափսերով բավականին մեծ ցուցանակները տեղադրվում էին քաղաքի կենտրոնական մասերում:
Շարունակելի...

Անի Ազատյան
Անահիտ Դանիելյան

3 comments:

  1. Չգիտեի, որ սենց բան կա: Գոնե ուսանողությունը գնում ա??

    Ապրի Վաչիկը! :)

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Մարութ մեզ ասացին, որ ուսանողներն ակումբ գնում են, դեռ ավելին ասեմ, ակումբին կից սրահում գործող բառի մենյուն բավականին լավն էր, անգամ խինկալի են պատրաստում......Մի օր կարող ենք գնալ եւ խաղալ եւ համտեսել իրենց ճաշատեսակներից...........

    ReplyDelete