Saturday, September 18, 2010

Սկրիպաչ Բորյան

Սկրիպաչ Բորյաին բոլորը գիտեն Ստեփանակերտում: Շատ տխուր տեսարան է, երբ նա Եղբայրական

գերեզմանոցում նվագում է: Ժամանակին մի ծրագրի շրջանակներում, մենք ֆիլմ էինք նկարում նրա մասին: Հիշում եմ, մեր հետ զրուցում նա ասաց, որ զոհված տղաներից շատերին էր ճանաչում, նրանցից ոմանք երաժիշներ էին... Այս տղան ջազի սիրահար էր,- ցույց է տալիս շիրմաքարը...

Ասում էր, որ նվագում է տղաների համար...

Նա հատուկ օրերի չի գնաում նվագում, այլ, ինչպես ինքն էր ասում, երբ իր սիրտն է ուզում: Հաճախ եմ տեսել պատահական անցնելիս, ինչպես է նա մենակ նվագում Եղբայրական գերեզմանոցում...

Ու զգում ես նրանց լուռ ներկայությունը...

Լուսանկարը ArtsakhNews.am կայքից

No comments:

Post a Comment