Saturday, September 11, 2010

Էկոլոգիական էմիգրանտնե՞ր


ՀՀ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի տասին Կապանում հանդիպում է ունեցել տեղական ՀԿ-ների անդամների և ՏԻՄ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպման պատճառը Կապանում ուրանի հանքի շահագործումն էր:

«Ուրանի հանքի շահագործումը անթույլատրելի է, քանի որ այն կբերի էկոլոգիական էմիգրացիայի, իսկ սա էլ իր հերթին կհեշտացնի Հյուսիսային և Հարավային Ադրբեջանի միացման գործընթացը»:

Եվ դա ուրանի հանքերի բացման միակ վատ կողմը չէ: Այս դեպքում պետք է ընդմիշտ մոռանալ տարածաշրջանում տուրիզմի զարգացման մասին: Ի՞նչ տուրիզմի մասին է խոսքը, եթե ոչ մի սյունեցի չի ցանկանա, որ իր երեխան հետագայում ապրի այսպիսի ճառագայթված տարածքում:

Հանդիպման ընթացքում նաև որոշվեց, որ ուրանի հանքերի շահագործումը ոչ միայն Սյունիքի խնդիրն է, այլ ամբողջ Հայաստանի: Մինչդեռ ոչ բոլորն են Հայաստանում տեղյակ այս խնդրի մասին:

Տիկին Փոստանջյանը խոստացավ հնչեցնել այս խնդիրը Ազգային Ժողովում:
ՏԻՄ-ի ներկայացուցիչները նույնպես խաստացան համագործակցել և անել ամեն ինչ «Ոչ» ասելու ուրանի հանքերի շահագործմանը:

5 comments:

  1. Հետաքրքիր է ՏԻՄ ներկայացուցիչներն ինչպես են փորձելու այդ ոչն ասել: Զարուհու հետ կապված կասկած չունեմ, նա կարող է դա անել, բայց մյուսների վրա կասկածում եմ:
    Հեղինակին` չասացի՞ն ինչպես են այս ոչը ասելու:

    ReplyDelete
  2. Ստորագրահավաքների, բողոքի ակցիաների միջոցով...
    Ասեմ, որ ''Ազատամարտ'' կոմիտեն ի դեմս Խորեն Հարությունյանի 10 000-ից ավելի ստորագրություններ է հավաքել...

    ReplyDelete
  3. Հա համ էլ շատ հարցեր տամ մաք, հինչ գյուդումըմ, էն ալ կյուրումըմ Ճ

    ReplyDelete
  4. Ի դեպ սա հետաքրքիր ա -- ուրանով հարուստ երկրների քարտեզն ա
    http://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B0%D0%B9%D0%BB:KarteUrangewinnung.png

    ReplyDelete
  5. Ցանկացած հանք շահագործելու պարագայում պարտադիր պետք է հասարակական լայնածավալ լսումներ կազմակերպվեն: Ինչքանով տեղյակ եմ այս լսումները բավականին վատ են անցել Սյունիքում և պետք է բնակչությունը պահանջի որ պատշաճ լսումներ կազմակերպվեն: Ստորագրահավաք կարող եք և պետք է անցկացնել և ցույց տաք որ դեմ եք:

    ReplyDelete