Saturday, September 11, 2010

The Կրմուզուկ

Կրմուզուկ - Կրմուզուկը քաղում են գարնան վերջին ամսում. գերադասելի է չբացված կրմուզուկը:
Կրմուզուկը կարելի է եփել, թթու դնել և փակել բանկաներում (մարինադ, պահածո):

Եփելու համար կրմուզուկը մաքրում են ավելորդ կեղևից, լվանում, լցնում եռացող ջուրը. ջուրը պետք է կրմուզուկից բարձր լինի 3-4 սմ: Եփելուց հետո քամում են փլավքամիչով: Մատուցում են տաք և սառը:
Թթու դնելու համար պատրաստի կրմուզուկը փունջ-փունջ են անում, կապում թելով և լցնում նախապես եռացող ջուրը, պահում 1-2 րոպե և քամում փլավքամիչով (լսե՞լ եք փլավքամիչին ինչ են ասում), այնուհետև փնջերը կիպ դասավորում են էմալապատ կաթսաների կամ ապակյա բանկաների մեջ, որից հետո վրան լցնում պատրաստի աղաջուրը: Աղաջուրը պատրաստում են հետևյալ կերպ՝ 1լ եռացրած և սառեցրած ջրին խառնում են 30գ աղ, 1թեյի գդալ ուքսուս:
Փակելու համար (մարինադ) փնջերը պատրաստում են այնպես, ինչպես թթվինը և նույն ձևով դասավորում բանկաներում (1լ բանկային 1թեյի գդալ աղ և 1թեյի գդալ ուքսուս):
Կայծեր ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
«
Դեմո»
----------------

Լսել եմ, որ
կրմուզուկը Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր են պատրաստում, եւ ուրիշ անուն ունի: Չեմ հիշում: Կարծեմ տապակում են... Արցախում ես միայն վերը նշված տարբերակներն եմ տեսել:
Կրմուզուկը նաեւ ընտրի զակուսկի է թթի օղու հետ (փորձել եմ): Հա, ու նաեւ եփելուց հետո նրա ջուրն են խմում, ինչ-որ առոջական նպատակներով: Փիս աղու է...

Կրմուզուկ հինչ կրմուզուկ, հաստությունը համեմատելով բութմատի հետ գովում են վաճառողները... Քարվաճառի կողմերն է ասում են լավ կրմուզուկ լինում...
Թթու դրած կռմուզուկն այսօր Ստեփանակերտի շուկայում 0.5կգ բանկաներում կարելի է գնել է 1 700 հայկական դրամ դրամ վճարելով (էս էլ գովք առեւտրականներին):
Հ.Գ. Սիրելի ընթերցող, առաջիկայում կցանկանայի պատմել քեզ թանով ճաշի, տապակած ծնեբեկի, հասի պատրաստման, թերթերուկի, ավելուկի, տապակած բանջարի (եղինջ) եւ եփած փիփերթ մասին :Ճ

4 comments:

  1. Կյարմանձուկը նկատի ունե՞ս: Կապանում դա ժյանգյալով հացի մեջ են գցում:Տապակում էլ են,շատ համեղ է:

    ReplyDelete
  2. Չէ, աչքիս դու կընձըմընձուկի հետ էս - էն սուր հոտով խոտը :Ճ Չէ - դա ուրիշ ա...

    ReplyDelete
  3. Ժողովուրդ ջան խոսքը Սինդրիկի մասին է:

    ReplyDelete
  4. Շնորհակալություն - հետայսու Read more կանեմ: :Ճ

    ReplyDelete