Saturday, September 11, 2010
Էկոլոգիական էմիգրանտնե՞ր
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի տասին Կապանում հանդիպում է ունեցել տեղական ՀԿ-ների անդամների և ՏԻՄ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպման պատճառը Կապանում ուրանի հանքի շահագործումն էր:
«Ուրանի հանքի շահագործումը անթույլատրելի է, քանի որ այն կբերի էկոլոգիական էմիգրացիայի, իսկ սա էլ իր հերթին կհեշտացնի Հյուսիսային և Հարավային Ադրբեջանի միացման գործընթացը»:
Եվ դա ուրանի հանքերի բացման միակ վատ կողմը չէ: Այս դեպքում պետք է ընդմիշտ մոռանալ տարածաշրջանում տուրիզմի զարգացման մասին: Ի՞նչ տուրիզմի մասին է խոսքը, եթե ոչ մի սյունեցի չի ցանկանա, որ իր երեխան հետագայում ապրի այսպիսի ճառագայթված տարածքում:
Հանդիպման ընթացքում նաև որոշվեց, որ ուրանի հանքերի շահագործումը ոչ միայն Սյունիքի խնդիրն է, այլ ամբողջ Հայաստանի: Մինչդեռ ոչ բոլորն են Հայաստանում տեղյակ այս խնդրի մասին:
Տիկին Փոստանջյանը խոստացավ հնչեցնել այս խնդիրը Ազգային Ժողովում:
ՏԻՄ-ի ներկայացուցիչները նույնպես խաստացան համագործակցել և անել ամեն ինչ «Ոչ» ասելու ուրանի հանքերի շահագործմանը:
Subscribe to:
Post Comments (Atom)
Հետաքրքիր է ՏԻՄ ներկայացուցիչներն ինչպես են փորձելու այդ ոչն ասել: Զարուհու հետ կապված կասկած չունեմ, նա կարող է դա անել, բայց մյուսների վրա կասկածում եմ:
ReplyDeleteՀեղինակին` չասացի՞ն ինչպես են այս ոչը ասելու:
Ստորագրահավաքների, բողոքի ակցիաների միջոցով...
ReplyDeleteԱսեմ, որ ''Ազատամարտ'' կոմիտեն ի դեմս Խորեն Հարությունյանի 10 000-ից ավելի ստորագրություններ է հավաքել...
Հա համ էլ շատ հարցեր տամ մաք, հինչ գյուդումըմ, էն ալ կյուրումըմ Ճ
ReplyDeleteԻ դեպ սա հետաքրքիր ա -- ուրանով հարուստ երկրների քարտեզն ա
ReplyDeletehttp://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B0%D0%B9%D0%BB:KarteUrangewinnung.png
Ցանկացած հանք շահագործելու պարագայում պարտադիր պետք է հասարակական լայնածավալ լսումներ կազմակերպվեն: Ինչքանով տեղյակ եմ այս լսումները բավականին վատ են անցել Սյունիքում և պետք է բնակչությունը պահանջի որ պատշաճ լսումներ կազմակերպվեն: Ստորագրահավաք կարող եք և պետք է անցկացնել և ցույց տաք որ դեմ եք:
ReplyDelete