Showing posts with label stepanakert. Show all posts
Showing posts with label stepanakert. Show all posts

Saturday, September 18, 2010

“Мафия по карабахски”

Մի անգամ խաղի ժամանակ նույնիսկ 4 շերիֆ բացվեց: Ընդհանուր առմամբ` կիքսեր ու զավեշտալի դեպքեր մեզ մոտ շատ հաճախ են լինում”,-ասում է Վաչիկը, ով 4 ամիս առաջ Ստեփանակերտում բացեց առաջին MAFIA CLUB-ը:

Մինչ այդ ստեփանակերտցիները, այլնտրանք չունենալով, խաղում էին միայն բիլիարդ: Նույնիսկ հանրապետության մակարդակով պարբերաբար կազմակերպվում էին բիլիարդի մրցաշարեր: Երբեմն այնպիսի տպավորություն էր ստեղծվում ասես բիլիարդը ղարաբաղցիների ազգային ու ավանդական խաղատեսակներից է:
Հիմա երիտասարդներն այլընտրանք ունեն. նորաբաց ակումբում կարող են ոչ միայն մաֆիա խաղալ, այլ մի բաժակ գարեջուր կամ կոֆե խմելով դիտել համաքաղաքացիների խաղը: Ինչպես ասում են` “мафия по карабахски”-ի ականատեսը լինել, բայց ակումբի կից սրահում` բարում, որտեղ տեղադրված հեռուստացույցը “ուղիղ հեռարձակմամբ” ցուցադրում է խաղը: Վաչիկը հիշում է, որ սկզբից խաղացողներից ոմանք տեսնելով խաղասրահում տեղադրված տեսախցիկը զարմացած արձագանքում էին` “էս մեզ տելեվիզորով ցո±ւյց են տալու”:

Thursday, September 16, 2010

«Պյատաչոկ», այդպես է կոչվում Ստեփան Շահումյանի արձանի թիկունքում գտնվող այգին, որը Ստեփանակերտի ամենագեղեցիկ տեղն է այսօր: Վերանորոգումից հետո Սեպտեմբերի 2-ին այգու բացում էր:

Video by Alvard Grigorian