Showing posts with label Ստեփանակերտ. Show all posts
Showing posts with label Ստեփանակերտ. Show all posts
Friday, December 10, 2010
Saturday, October 9, 2010
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ!!!
Այսօր Ստեփանակերտի օրն է: Իմ փոքրիկ քաղաքը 87 տարեկան է: Ողջ օրը մայրաքաղաքի փողոցներում տոնական տրամադրություն էր, ամենուրեք միջոցառումներ էին, երգ, պար...
Հա ի դեպ, նաեւ բերքի տոն էր մեզ մոտ, ինչի պատվին տոնավաճառ կազմակերպվեց քաղաքի կենտրոնական մասում, իսկ ավելի կոնկրետ` Սպայի տան դիմաց:
Մի խոսքով` ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ!!!
Ավելի մանրամասն այստեղ` http://dan-an.livejournal.com/13036.html#cutid1
Հա ի դեպ, նաեւ բերքի տոն էր մեզ մոտ, ինչի պատվին տոնավաճառ կազմակերպվեց քաղաքի կենտրոնական մասում, իսկ ավելի կոնկրետ` Սպայի տան դիմաց:
Մի խոսքով` ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ!!!
Ավելի մանրամասն այստեղ` http://dan-an.livejournal.com/13036.html#cutid1
Saturday, September 18, 2010
“Мафия по карабахски”
Մի անգամ խաղի ժամանակ նույնիսկ 4 շերիֆ բացվեց: Ընդհանուր առմամբ` կիքսեր ու զավեշտալի դեպքեր մեզ մոտ շատ հաճախ են լինում”,-ասում է Վաչիկը, ով 4 ամիս առաջ Ստեփանակերտում բացեց առաջին MAFIA CLUB-ը:

Հիմա երիտասարդներն այլընտրանք ունեն. նորաբաց ակումբում կարող են ոչ միայն մաֆիա խաղալ, այլ մի բաժակ գարեջուր կամ կոֆե խմելով դիտել համաքաղաքացիների խաղը: Ինչպես ասում են` “мафия по карабахски”-ի ականատեսը լինել, բայց ակումբի կից սրահում` բարում, որտեղ տեղադրված հեռուստացույցը “ուղիղ հեռարձակմամբ” ցուցադրում է խաղը: Վաչիկը հիշում է, որ սկզբից խաղացողներից ոմանք տեսնելով խաղասրահում տեղադրված տեսախցիկը զարմացած արձագանքում էին` “էս մեզ տելեվիզորով ցո±ւյց են տալու”:
Labels:
mafia club,
nkr,
stepanakert,
ակումբ,
Արցախ,
խաղ,
մաֆիա,
Ստեփանակերտ
Wednesday, September 8, 2010
Ստեփանակերտում եւ Երեւանում բնակարանները նույն գինն ունեն
Տարի առաջ ընկերս վաճառել է Ստեփանակերտի իր բնակարաը եւ Երեւան տեղափոխվել: Վաճառել եւ Երեւանում բնակարան է գնել նույն պայմաններով եւ նույն գնով: Ստացվում է բնակարանների գների տարբերությունը Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ չնչին է (եթե այն կա ընդհանրապես):
Ի դեպ, վարձակալման գներն էլ թերեւս շատերին չէ, որ կարող է մատչելի լինել: Օրինակ եթե դուք որոշեք Ստեփանակերտի կենտրոնում երկուսենյականոց բնակարան վարձել (լույսի, գազի, ջրի եւ մնացածի համար վճարում եք դուք), ապա նրա համար պետք է վճարել 80 000 (ութանասուն հազար) հայկական դրամ:
Գուցե մի քիչ կոպիտ ստացվեց համեմատությունը Երեւանի հետ եւ պարզ է, որ ցանկացողը կգտնի տարբերություններ, բայց, եկեք մի քիչ մասշտաբների մեջ տեղավորվենք :)
Հ.Գ. Շատ երկար չեմ գրում, վիճակագրություն չեմ ասում: Եկեք այդ մասին քոմենթներում խոսենք: :)
Հ.Հ. Գ.Գ. Հետաքրքիր կլինի իմանալ *կամրջականների կարծիքները, ինչպես իրենց քաղաքում տան գները, ոնց է վարձակալման վիճակը: Ով գիտե, գուցե մի Գորիս կամ Իջեւն եմ որոշում տեղափոխվել :Դ
Labels:
բնակարանային խնդիր,
դրամ,
Երեւան,
կենցաղ,
Ուտենց,
Ստեփանակերտ
Subscribe to:
Posts (Atom)