Showing posts with label Hadrut. Show all posts
Showing posts with label Hadrut. Show all posts

Sunday, September 5, 2010

Պիսոկ ճանապարհ ձեզ...

Երկար ճանապարh ընկնող մարդու հետեւից որպես հաջողության նշան Հադրութ քաղաքում ավանդական ջրի փոխարեն ՊԻՍՈԿ են լցնում։

Ու հավատում են, որ իրենց ցանած պիսոկի արդյունքում ճանապարհ ընկնողն անփորձանք տեղ է հասնելու։ Այդ մասին տեղեկացա ընկերուհուցս, ով ապրում է Հադրութ քաղաքում։

Հադրութցիները եւս մեկ սովորույթ ունեն. նոր գնած մեքենայի անվադողին ձու են ջարդում ՝հավատալով, որ մեքենային չար աչք չի կպնի ու անփորձանք կքշեն… Ի դեպ այդ սովորույթը «հաջողությամբ» կիրառում են նաեւ գյումրեցիք: Հիմա դժվար է ասել` ով է ներմուծել այդ սովորությունը. գյումրեցի՞ք հադրութցիներից, թե՞ հադրութցիք գյումրեցիներից: