Ու հավատում են, որ իրենց ցանած պիսոկի արդյունքում ճանապարհ ընկնողն անփորձանք տեղ է հասնելու։ Այդ մասին տեղեկացա ընկերուհուցս, ով ապրում է Հադրութ քաղաքում։
Հադրութցիները եւս մեկ սովորույթ ունեն. նոր գնած մեքենայի անվադողին ձու են ջարդում ՝հավատալով, որ մեքենային չար աչք չի կպնի ու անփորձանք կքշեն… Ի դեպ այդ սովորույթը «հաջողությամբ» կիրառում են նաեւ գյումրեցիք: Հիմա դժվար է ասել` ով է ներմուծել այդ սովորությունը. գյումրեցի՞ք հադրութցիներից, թե՞ հադրութցիք գյումրեցիներից: