
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի տասին Կապանում հանդիպում է ունեցել տեղական ՀԿ-ների անդամների և ՏԻՄ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպման պատճառը Կապանում ուրանի հանքի շահագործումն էր:
«Ուրանի հանքի շահագործումը անթույլատրելի է, քանի որ այն կբերի էկոլոգիական էմիգրացիայի, իսկ սա էլ իր հերթին կհեշտացնի Հյուսիսային և Հարավային Ադրբեջանի միացման գործընթացը»:
Եվ դա ուրանի հանքերի բացման միակ վատ կողմը չէ: Այս դեպքում պետք է ընդմիշտ մոռանալ տարածաշրջանում տուրիզմի զարգացման մասին: Ի՞նչ տուրիզմի մասին է խոսքը, եթե ոչ մի սյունեցի չի ցանկանա, որ իր երեխան հետագայում ապրի այսպիսի ճառագայթված տարածքում:
Հանդիպման ընթացքում նաև որոշվեց, որ ուրանի հանքերի շահագործումը ոչ միայն Սյունիքի խնդիրն է, այլ ամբողջ Հայաստանի: Մինչդեռ ոչ բոլորն են Հայաստանում տեղյակ այս խնդրի մասին:
Տիկին Փոստանջյանը խոստացավ հնչեցնել այս խնդիրը Ազգային Ժողովում:
ՏԻՄ-ի ներկայացուցիչները նույնպես խաստացան համագործակցել և անել ամեն ինչ «Ոչ» ասելու ուրանի հանքերի շահագործմանը: