Հեքիաթ
Ըստ Շարլ Պերրոյի
( Հովհաննես Թումանյանի տարբերակը ավելի երկար է: Դրանով է
պայմանավորված հեղինակի ընտրությունը)
Վախտին մի գյուղացի կնեգ լյա ապրում: Նա մի աղջիկ օներ: Կնեգը նրա հետի մի կարմյուր գլխարկ ա առնում: Գլխարկը էնքան աղջկան տուրն ա կյամ, որ կլխան հանում չի: Տրան հետի ալ սաղ իրան սկսում ըն Կարմյուր Գլխակ ասել:
Մի հետ մաման քյաթայա թխում ու ասում.
-ԿարմյուրԳլխարկ, քինի տատիկի կողքը, քյաթա ու մի ափսե ալ կարագ տար իրան հետի և գիդաց թե հունցա:
Կարմյուր Գլխարկը անմիջապես ճանապարհա ընգնում տատիկի կողքը, որ հարևան գյուղում լյա ապրում:
Անտառով անց կենալիս մին ալ դիմացը մի գորշ կյուլա տուս կյամ:
Ոզալա օտի Կարմյուր Գլխարկին , բայց վըխեցալա, որովհետև կողքեքին
փադ կտրողներ ըն լյա ըշխադում:
Տրան հետի ալ հրցնում ա.
-Էդ շտըղ ըս քյնու՞մ, Կարմյուր Գլխարկ:
-Քյնում ըմ տատիկիս կողքը,-ասումա աղջիկը:-Քյաթա և մի ափսե կարագ ըմ տանում իրան հետի:
-Հեռո՞ւ ա տատիկդ ապրում,-հարցնում ա կյուլը:
-Շատ հեռու,- պատասխանում ա Կարմյուր Գլխարկը:-Ա՛յ, էն ճրաղացը, որ ըրվամա, տրա հետևում:
-Գյուդում ըս հինչ,-ասումա կյուլը,-ես էս ճանապարհավ կկյամ , իսկ տու` էն: Տըսնանք հուվա շյուտ հըսնելու:
Կյուլը հինչքան ուժ լյա վազ ա տալիս ամենակարճ ճընըպարհով, իսկ
Կարմյուր Գլխարկը քընում ա ամենաերկար: ճընըպարհին կաղին ա հավաքում, թիթեռնիկների հետևից ա ընկնում, ծաղիկ ա հըվաքում:
Կարմյուր Գլխակը հըլա ճամփի կեսն ալ չըր անցկացած, կյուլը արդեն հասալա տատիկի տոնն ու սկսալ տուռը թաքել:
-Թը՛խկ, թը՛խկ:
-Հուվա՞ ,- հրցնում ա տատիկը:
-Ես ըմ, Կարմյուր Գլխարկը, քու թոռնիկը,-պատասխանում ա կյուլը պերակ ձենավ:-Քեզ հետի քյաթա ու ափսեավ կարագ ըմ պերած:
Տատիկը հիվանդ պառկած լյա: Մտածելով թե իսկակից Կարմյուր Գլխակն ա, ձեն ա տալիս: Քյանդիրը քյաշի, տուռը կպեցվի:
Կյուլը քաշում ա քյանդիրը, տուռը պեցվում ա:
Նա հըրձակվում ա տատիկի յրա ու անմիջապես կոլ տամ իրան:
Հետո տուռը փակումա ,պառկում տատիկի կռավաթում ու սպասում Կարմյուր Գլխարկին: Կարմյուր Գլխարկը կյամա ու տուռը թաքում:
- Թը՛խկ, թը՛խկ:
- Հուվա՞:
Որ կյուլի կոշտ ձենը լսում ա, Կարմյուր Գլխարկը առաջանց վըխենում ա, բայց մտածում ա, որ տատիկը մրսած ա, պատասխանում ա
-Ես ըմ, Կարմյուր Գլխարկը, քու թոռնիկը: Քեզ հետի քյաթա ու ափսեավ կարագ ըմ պերած:
Կյուլը կյանչում ա.
- Քյանդիրը քյաշի, տուռը կպեցվի:
Կարմյուր Գլխարկը քյանդիրը քաշումա , տուռը պեցվում ա:
Հիբ որ նա մտնում ա, կյուլը վերմակավ մինչև քըթը ծածկվում ա, որ աղջիկը չըճնաչի, ասում ա.
-Քյաթան ու ափսեավ կարագը տիր մի տըղ, տյու յեք կողքիս պառկե, հոգնած կընիս:
Կարմյուր Գլխարկը պառկում ա կյուլի կողքին ու ասում.
-Տատիկ, հ՛ինչ իրգյան թևեր ոնիս:
-Տա նրա հետի, թոռնիկս, որ քեզ լյավ գրկիմ:
-Տատիկ, հ՛ինչ մըծ-մըծ ականջներ ոնիս:
- Տա նրա հետի,թոռնիկս, որ քեզ լյավ լսիմ:
-Տատիկ, հ՛ինչ մըծ-մըծ աշքեր ոնիս:
-Տա նրա հետի յա, թոռնիկս,որ քեզ լյավ տըսնամ:
-Տատիկ, հ՛ինչ մըծ-մըծ ատամներ ոնիս:
-Տա նրա հետի յա,թոռնիկս, որ քեզ ոտիմ:
Էս ասելավ կյուլը հըրձակվում ա Կարմյուր Գլխարկի յըրա ու կոլա տամ իրան:
Էդ վախտ փադ կտրողներ ըն լյա անց կենում տան կողքավ: Նրանք աղմուկ ըն լսում, վազ տամ մտնում տոն ու սպասում կյուլին: Հետո փորը պեցում ըն, ու Կարմյուր Գլխարկն ու տատիկը սաղ սալամաթ տուս ըն կյամ կյուլի փորան:
Ստըղ երկնքից 18 խնձոր ա վերընգնում, սաղ follower-ների համար:
Հուսով ըմ ձանձրացալ չըք ոչ ալ քընավ անցալ Ճ