Showing posts with label մասուրով ապուր. Show all posts
Showing posts with label մասուրով ապուր. Show all posts

Wednesday, September 15, 2010

Բարի ախորժակ կամ ճաշակով ճաշ

Ուրեմն արդեն մի քանի օր է մեծահասակ եմ փնտրում, որ պատմի մասուրով ապուրի կենսագրությունը:
Լիդա տատի հետ ծանոթությանս պատճառը եղավ մասուրով ապուրը:
Որ ասացի նրանից բան ունեմ հարցնելու, իսկույն ենթադրեց, որ եհովական եմ ( Եհովայի վկա):
Բայց երբ իմացավ հարցնելիքս, ժպտաց ու պատրաստակամ պատմեց:Նայե՛ք տեսահոլովակը:
Ես համենայն դեպս գրում եմ մասուրով ճաշի պատրաստելու ձևը, եթե Լիդա տատին չհասկանաք, ապա էստեղից կկարդաք Ճ

Մասուրով ապուրի բաղադրատոմսը

Մասուրը լվանալ ու եփել:

Հետո այն ճզմել ու քամիչով անցկացնել, որ կորիզ չմնա:

Հենց մասուրի եփած ջրի մեջ (ապուրի ) ավելացնել մի քիչ ալյուր( խտության համար) , շաքարավազ ու բրինձ:

Եփել այնքան , որ բրինձը պատրաստ լինի ուտելու:

Մասուրի, բրնձի ու շաքարավազի քանակը ըստ ցանկության ու աչքաչափի: