Wednesday, October 13, 2010

Տավուշի բարբառը իր ողջ հմայքով:ճ

Կսկսեմ այբենական կարգով և այսպես.......
ա գեդա-այ տղա
ազղուն-սանձարձակ
ազմիշ ըլել-շեղվել
աթեղի-կծու
ալաշա-քնձռօտ ձի
ալապոստռակ-նապաստակ
ալափ-անսնակեր
ածել-լցնել
ակը տալ-ստուգել
աղբաթխեր-վերջ
աղլափի-դուռ
այնօյին-քիչ
անըմ-անուն
անգաճ-ականջ
անջաղ-հազիվ
առհավը փախչել-հուսահատվել
ատակը-գետին
արնաճեճեխ-արնաշաղաղ
աքանդազ-սավօկ-աղբահավաք

5 comments:

  1. ասեմ,որ շատ բառեր ինձ համար ևս հայտնություն էին:ճ

    ReplyDelete
  2. Այս բառերը ինձ լրիվ անծանոթ են, փորձեմ մի երկու բան էլ ես ավելացնեմ իմ իմացածից, փաստորեն ինչքան լեզու, էնքան մարդ,հա???

    քյալլա-գլուխ
    բեյմուրազ-առանց երազանքի
    բեդասլ-վատ, անբարիշտ
    քյոմակ-օգնություն
    քյոփակ-բիձա, վատ իմաստով
    քյալամ-կաղամբ
    քոլ-անտառ
    ռանգ-գույն
    հուշտ անիլ- հիասթափեցնել
    մի ղայդի- մի տեսակ
    քռանգաճ-վատ լսող կամ իրեն խուլի տեղ դնող
    բայղուշ- չգիտեմ, չկարողացա համարժեքը գտնել...

    ReplyDelete
  3. Ան, ջան, շատ բառեր անծանոթ են, բայց բառեր էլ կան,որ մեր բարբառի հետ համեմատելու դեպքում տառերի տարբերություն է լինում, օրինակ` խաթանգազ, անջուկ, քյոմագ,անջախ....փաստորեն ազգականներ ենք:

    ReplyDelete
  4. Ժողովուրդ ինձ նոյեմբերյանի բառբար կսովորդցնեք

    ReplyDelete
  5. Srbich@ vonc klini Tavushi barbarov

    ReplyDelete