Սա Բերդում նոր տեղադրված առաջին գովազդային վահանակն է. այնքան նրա բովանդակությունը չի հետաքրքրում, որքան նրա տեսքը` քաղաքի կենտրոնում: Beeline ընկերության նոր փաթեթը գովազդող հսկա վահանակի բացումը մարդաշատ էր և խնդրահարույց. ինչու այս բանն այնպես չէ, ինչու սա այսպես է և այլն, բայց կարծում եմ, որ ցանկացած նոր երևույթի հայտնությունն այս քաղաքում քննադատության ու տարակարծության տեղիք միշտ է տալիս:
Ինքս ուրախ եմ, որ Բերդն ունեցավ քաղաքին բնորոշ ևս մեկ հատկանիշ` գովազդային վահանակը, հույս ունեմ, որ մոտ ապագայում այն լույս կտա նաև գիշերը, ինչպես շատ քաղաքներում:
Գովազդային քաղաքականության ու գովազդի մասին խոսելն այստեղ դեռ երեկ անիմաստ էր, իսկ վահանակի տեղադրվելուց հետո գովազդային դաշտում հայտնվեցին նոր մրցակիցներ: Քաղաքի բնակիչներից շատերն են մտածում, որ այս վահանակը դրվեց հիմա, քանի որ շուտով Օրանժ-Արմենիան մուտք կգործի Բերդ ու իրենք կմնան ստվերում: Իմ օպտիմիզմն ինձ թույլ է տալիս կանխատեսել, որ մյուս ընկերությունները ևս <<նախանձ>> կգտնվեն և կտեղադրեն քաղաքի տարբեր կողմերում իրենց վահանակները` ավելի գունեղ ու հետաքրքիր լուծումներով:
լավ լուր է...
ReplyDeleteիՆՉՊԵՍ ԲԵՐԴՑԻՆ ԿԱՍԵՐ` ԼԱՎ ԽԱԲԱՐԸՄ ԿԵՆԱՍ< ՔԵ ՄԱՏԱՂ...
ReplyDeleteԿարեվորը առաջինը լինի ............ բայց վերյինը չլինի ճ ճ ճ ճ ճ ճ ճ ճ ճճ ...................
ReplyDelete