Wednesday, October 13, 2010

Առաջին գովազդային վահանակը

Սա Բերդում նոր տեղադրված առաջին գովազդային վահանակն է. այնքան նրա բովանդակությունը չի հետաքրքրում, որքան նրա տեսքը` քաղաքի կենտրոնում: Beeline ընկերության նոր փաթեթը գովազդող հսկա վահանակի բացումը մարդաշատ էր և խնդրահարույց. ինչու այս բանն այնպես չէ, ինչու սա այսպես է և այլն, բայց կարծում եմ, որ ցանկացած նոր երևույթի հայտնությունն այս քաղաքում քննադատության ու տարակարծության տեղիք միշտ է տալիս: 

Ինքս ուրախ եմ, որ Բերդն ունեցավ քաղաքին բնորոշ ևս մեկ հատկանիշ` գովազդային վահանակը, հույս ունեմ, որ մոտ ապագայում այն լույս կտա նաև գիշերը, ինչպես շատ քաղաքներում: 
Գովազդային քաղաքականության ու գովազդի մասին խոսելն այստեղ դեռ երեկ անիմաստ էր, իսկ վահանակի տեղադրվելուց հետո գովազդային դաշտում հայտնվեցին նոր մրցակիցներ: Քաղաքի բնակիչներից շատերն են մտածում, որ այս վահանակը դրվեց հիմա, քանի որ շուտով Օրանժ-Արմենիան մուտք կգործի Բերդ ու իրենք կմնան ստվերում:  Իմ օպտիմիզմն ինձ թույլ է տալիս կանխատեսել, որ մյուս ընկերությունները ևս <<նախանձ>> կգտնվեն և կտեղադրեն քաղաքի տարբեր կողմերում իրենց վահանակները` ավելի գունեղ ու հետաքրքիր լուծումներով: 

3 comments:

  1. իՆՉՊԵՍ ԲԵՐԴՑԻՆ ԿԱՍԵՐ` ԼԱՎ ԽԱԲԱՐԸՄ ԿԵՆԱՍ< ՔԵ ՄԱՏԱՂ...

    ReplyDelete
  2. Կարեվորը առաջինը լինի ............ բայց վերյինը չլինի ճ ճ ճ ճ ճ ճ ճ ճ ճճ ...................

    ReplyDelete