Wednesday, September 8, 2010

Հասարակական բարքեր կամ թագավորն ու չարչին

Թռչող ափսեն չինարու սաղարթների տակ է:
Մի գեղեցիկ օր «Ապահարզան» կոչվածը մոդայիկ, թռչող ափսեով եկավ Եվրոպայից, վայրէջք կատարեց չինարու կատարին, զիլ կռնչյունով հավաքեց ամուսիններին ու ասաց.

-Հերի'ք է, ինչքան  մարդ ու կին միասին եք ապրել, բա դուք չեք ամաչում, ամբողջ Եվրոպան ձեր մասին է խոսում, էս ինչ ադաթներ են, ինչ վարք ու բարք, այսքան էլ հետամնաց լինի  մարդ:
Եվ այսպես, եկավ այդ այլմոլորակայինը, խառնեց մարդկանց լեզուները, մարդ ու կին սկսեցին իրար չհասկանալ, կիսատ մնացին քանի ընտանիքների կիսակառույց աշտարակները և հայոց աշխարհում կրկնվեց բաբելոնյան աշտարակաշինության պատմությունը:

Այս չարորակ ուռուցքից էլ ծնվեց սերը ուրիշի հարկի տակ կամ любовь в стороне-ն: Բաժանված ամուսինները սկսեցին աչք գցել ուրիշի կնկան ու տղամարդուն, աշխարհը այլասերվեց, ավանդույթները մոռացվեցին, ադաթները համարվեցին հետամնացության թափթփուկներ:

Վերջում թռչող ափսեն կորավ այս սարի հետևում
Լուրը հասավ դիվանբաշուն, վերջինս էլ զեկուցեց թագավորին, սա էլ գցեց-բռնեց, մտածեց, որ իր թագուհին նույնպես ծերացել է, կանչեց նրան, բացատրեց, որ ինքը երկրի թագավոր լինելով, չի կարող անտեսել նորաձևության վերջին նվաճումները, թագուհուն «Ապահարզան» տվեց, թագուհին էլ իր հերթին յոթ երեխաների համար ալիմենտ պահանջեց: Թագավորն ամուսնացավ 16 տարեկան մի գեղեցկուհի աղջնակի հետ` բաբելոնյան քաոսը հասցնելով սպառման սահմաններին: Աշխարհիս բանը բուրդ է:

4 comments:

  1. Լավ վիդեո ունեի, ափսոս չկարողացա դնել, կապը թույլ է, Ռալֆն իր խոստումը դեռևս չի կատարել:

    ReplyDelete
  2. շատ ափսոս...
    հետո Երեւանից կարելի է ավելացնել ուն տարածել)))

    ReplyDelete
  3. Es njuty heghinak chuni?, te es em kham...

    ReplyDelete
  4. Նյութի հեղինակը Դիզակն է` ավելի կոնկրետ, Վիտալի Պետրոսյանը:

    ReplyDelete