Wednesday, September 8, 2010

Համ կտաքանան, համ էլ խորոված կուտեն


Մեր հարեւանները որոշել են արխիվից հանել իրենց վառարանները ու ձմռանը “ջերմանալ” փայտով: Նրանց հաշվարկներով, փայտն ավելի էժան է, քան գազը, հատկապես որ սեփական տուն է, մեծ, ինչը շատ դժվար է տաքացնել:

Հարեւանս ասում է, լավ է 50-60 հազար դրամ տա ողջ ձմեռվա փայտի համար ու չմտածի տնտեսման մասին, քան երկյուղով գազ վառի: Հարեւանս նաեւ կատակում է` գոնե խորովածի փետը միշտ կունենանք:

Այս ամենը ենթադրում է նոր ծառահատումներ ու փայտի պահանջարկի մեծացում: Քիչ էին ծառահատումները, հիմա էլ այս մի պատճառն էլ ավելացավ արդարացումների շարքում:

Գազի գնի բարձրացումը փաստորեն բերեց նոր ծառահատումների: Չնայած Արցախի կառավարությունը մայիսի 1-ից բարձրացրել է հանրապետությունում արտոնյալ խմբերին տրամադրվող ամենամսյա նպաստները, իսկ նոյեմբերի 1-ից էլ նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել 2500 դրամով, քաղաքացիների մի զգալի մասը համոզված է, որ այդ փոքր ավելացումը իրավիճակը չի փոխի: Ու ստիպված մարդիկ փայտ ձեռքբերելու մասին են մտածում:

Մի գործ էլ բացվեց բնապահպանների համար: Ի՞նչ եք մտածում` գուցե՞ զուգահեռաբար պայքարենք նաեւ գազի գնի բարձրացման դեմ:

Հ.Գ. Վերջին շրջանում ԼՂՀ վերահսկիչ պալատը ստուգումներ էր իրականացրել կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությունում: Արդյունքում պարզվել է, որ 2008 եւ 2009թթ. ապօրինի ծառահատման փաստով արձանագրվել է 56 իրավախախտում` 59 քաղաքացու կողմից, վարչական պատասխանատվության է ենթարկվել 17 քաղաքացի` 1100.0 հազ. դրամ գումարով, հաշվարկված վնասի չափը կազմել է 39875.0 հազ. դրամ: 

Նույն տարիներին վառելափայտի մասով փաստացի մթերումը գերազանցել է կառավարության կողմից հաստատված նորմաները: Կարծում եմ, դա անխուսափելի կլինի նաեւ այս տարի` հաշվի առնելով բնակիչների փայտով տաքանալու միտումները:

4 comments:

  1. Իրողությունն իսկապես ցավալի է: Վերջերս հաճախակի եմ ճանապարհներին հանդիպում բեռնատար մեքենաների բեռնված վառելափայտով:
    Հ. Գ. Դեմ չեմ թող մարդիկ եւ տաքանան եւ խորոված ուտեն,բայց ոչ առողջ ծառեր կտրելով:

    ReplyDelete
  2. Իսկ ես իմ գիտակցական կյանքում միշտ էլ տեսել եմ բեռնատար մեքենաների բեռնված վառելափայտով :Ճ Ավելին, դպրոցում երբ սովորում էի, պատերազմի եւ հետպատերազմյան տարիներն էին ու դպրոցում էլ փայտ էինք վառում (պատմեմ, թե ինչպես էինք տիկնիկի գլուխը խցկում փեչի տռուբի մեջ ու դասը խանգարում??? :Ճ):

    Դե ես իհարկե դեմ եմ նույնիսկ խոտ պոկելուն Մարտակերտի անտառներից օրինակ... Ինձանից որ հարցնեք, էն ճանապարհին էլ եմ դեմ, որ անտառ հատելու հաշվին ա :Ճ

    Հա -- երկարացնում եմ բայց ՍԱ ՊԻՏԻ ՊԱՏՄԵՄ!!!

    Երեւան... Հրազդանի կիրճ են ասում ոնց որ... որ Տեր-Պետրոսյանի տունն էլ երեւում ա նդեից: Գորիսեցի ընկերներս են տարել (Երեւանը լավ չգիտեմ, մենակ կենտրոնները), վաաաայ, էն ինչ կեղտ, էն որքան պլաստիկ շշեր... ամոթ....

    Վարձս երկրի վրա վերցնելով բարի գործիս մասին ասեմ, որ 2 ամիս առաջ երբ Քարվաճառում էի, էլի Տրտու (Թառթառ) գետի ափը "մի փոքր" կեղտոտ էր -- սիրուն մի տոպրակում վերցրիք (տեղավորեց) եւ հավաքեցինք ամբողջը ինչ թափել էին հարգարժան հանգստացողները :Ճ...

    Նույն ցանկությունն առաջացավ, երբ Հրազդան գետի ափն այնպես տեսա, որ ակցիա բան լինի երեւանցիներ, խաբար կանեք! :)

    ReplyDelete
  3. Բարի երեկո, սիրելիներս, նախ ասեմ, որ եթե գոյություն ունի Աստված և Աստված է հեղինակը մարդ արարածի,ապա բնության մեջ ամեն ինչ ստեղծված է նույն մարդ արարածի համար: Ես ինքս դեմ եմ բնական ռեսուրսների շահագործմանը, բայց առավել ևս դեմ եմ մարդ արարածի շահագործմանը: Եթե մարդը հնարավորություն չունի գազի վարձը տալու, և այս կամ այն կերպ նա օգտվում է ծառահատումից, ապա այդտեղ ամենացավալի հարցը ոչ թե ծառահատումն է, այլ մարդու սուղ հնարավորությունները: Ավելի լավ է խոսել այն պաշտոնատար տղաների մասին, ովքեր ծառահատումն օգտագործում են անհատական բիզնեսի համար:Հիմա Ճ: թե? Չ:

    ReplyDelete
  4. Ծառահատումը սարսափելի իրողություն է: Բայց դե էլ ինչ արած: Մենակ պիտի հիշեն վոր ամեն մի ծառ կտրելուց, զրկվում են մի քանի րոպե թթվածին շնչելու հնարավորությունից,չէ որ կանաչ տարածություններն են որոշ չափով ապահովվում մեզ թթվածնով:
    Իսկ եթե որոշ մարդիկ ստպված են ծառեր կտրել, որպեսզի ապահովվեն իրենց օջախի ջերմությունը, թող գոնե առօղջ ու երիտասարդ ծառերին չդիպչեն :)

    ReplyDelete