Ի դեպ, վարձակալման գներն էլ թերեւս շատերին չէ, որ կարող է մատչելի լինել: Օրինակ եթե դուք որոշեք Ստեփանակերտի կենտրոնում երկուսենյականոց բնակարան վարձել (լույսի, գազի, ջրի եւ մնացածի համար վճարում եք դուք), ապա նրա համար պետք է վճարել 80 000 (ութանասուն հազար) հայկական դրամ:
Գուցե մի քիչ կոպիտ ստացվեց համեմատությունը Երեւանի հետ եւ պարզ է, որ ցանկացողը կգտնի տարբերություններ, բայց, եկեք մի քիչ մասշտաբների մեջ տեղավորվենք :)
Հ.Գ. Շատ երկար չեմ գրում, վիճակագրություն չեմ ասում: Եկեք այդ մասին քոմենթներում խոսենք: :)
Հ.Հ. Գ.Գ. Հետաքրքիր կլինի իմանալ *կամրջականների կարծիքները, ինչպես իրենց քաղաքում տան գները, ոնց է վարձակալման վիճակը: Ով գիտե, գուցե մի Գորիս կամ Իջեւն եմ որոշում տեղափոխվել :Դ
Ախպեր ջան, արի Հադրութ, կարծում եմ վիճակդ ավելի թեթև կլինի.
ReplyDeleteՀետաքրքիր է՝ ինչի՞ հետ է կապված Ստեփանակերտում գների նման մակարդակը։ Ո՞վ է այնտեղ տուն առնում՝ սփյուռքահայե՞րը... Երեւանում ներկայիս գները պահպանվում են սփյուռքահայերի եւ արտասահմանում, Ռուսաստանում աշխատող հայերի շնորհիվ։
ReplyDeleteՄարութ ջան, վերնագիրը կառաջարկեի մի քիչ փոխեիր՝ ավելի սկանդալային սարքեիր։ Օրինակ՝ «Ստեփանակերտում եւ Երեւանում բնակարանները նույն գինն ունեն»
ReplyDeleteВсе правильно, мои карабахские друзья всегда жаловались на неоправданные цены. Но логика есть и там и здесь с районов любой ценой едут в столицу, новостроек нет а спрос как знаете повышает цены, когда предложения мало.
ReplyDeleteՎիտո, Հադրութի մասին ինչ խոսք - ընտիր տեղ է: Մի օր անպայման կգամ/կգանք: Դու մենակ լավ պատրաստություն տես - ու թթի օղին էլ, որ մոռացել ես բերել Հադրութ կխմենք: :Ճ
ReplyDeleteԿա եւս մեկ իրողություն; Այսօր քաղաքի փողոցներում, գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել վերնագիրը կրող հայտարարությունների,,,,,,,,,,,եւ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում ասես բոլորը վաճառում են իրենց բնակարանները եւ ինչ-որ տեղ են շտապում..........
ReplyDeleteԻսկ ինչ մնում է վարձակալության գներին դրանք իսկապես սարսափելի են...
Հ.Գ Իսկ բնակարան գնողներն էլ հաստատ սփյուռքահայերը չեն.............
Չէի ասի, թե սփյուռքահայերը Ստեփանակերտ տուն են գնում (երեւի որ Արատաը չի երեւում դրա համար):Ճ
ReplyDeleteՍտեփանակերտում բարձր գները մի քանի պատճառներ կարող են ունենալ.
- նախ որ բնակարաններ շատ չի կառուցվում, որի հաշվին եղածների գները բարձրանում է բնականաբար:
- հետո, կառավարությունը առաջին հերթին բնակարանով ապահովում է արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին...
- եւ հետո, ամեն ինչ Ստեփանակերտի վրա է կենտրոնացված - երեւի կարեւոր պատճառներից մեկն էլ դա կարող է լինել...
Ամեն դեպքում, բնակարանային հարցը շատ լուրջ է Ստեփանակերտում...
Երեւանում ընկերոջս ընկերն ասում էր Իջեւանում 2-սենյականոց տունն արժե $20 000 - Ստեփանակերտ նման գներ լինեն, մարդիկ օրը մի հատ կառնեն :Դ
Tnx վերնագրի լավ տարբերակի համար -- փոքր ազգ ենք իրար օգնելով պիտի ապրենք: Ապրես! :)
հեսա սկսելու եմ ջղայնանալ գրածս գրերե ամբողջությամբ սխալա ստացվել,,,,,,,,,:(
ReplyDeleteԱնի, պատկերացնում ես Իջեւան 2-սենյականոց բնակարան $20 000, դա ստեփանակերտցիների համար էկզոտիկա է :Դ
ReplyDeleteՀետո, Երեւանի վրով մի բան ասեմ. ԻՆՉՈՒ՞ էժան չէ Երեւանում բնակարանները: Լավ, հասկացանկ, Ստեփանակերտ շենքեր չկան, եղածները թանկ են վաճառվում: Բա Երեւա՞ն, էն ու՞մ համար է կառուցվում այնքան... :Ճ
Անի ջան ինչու ջղայնանալ, երբ 2 դնող չկա քո սխալ գրելու համար, առավել եւս, որ մենք են գնահատում :Ճ
ReplyDeleteԴու էն թերթիկներն ոնց ես լրացրել, ես բոլորին 10 եմ դրել :Ճ
Մարութ գիտես ինձ նաեւ ինչնա հետաքրքիր, եթե ասենք Ստեփանակերտի կենտրոնում բնակարան վաճառեն հյուսիսային պողոտայում կկարողանան ստեփանակերտցիները բնակարան առնեն,,,բնականաբար նույն արժեքով..........
ReplyDeleteՄարութ ջան, իմ բաժին 10-երի համար շնորհակալություն ։Ճ
ReplyDeleteԱնի դրանով ինչ ես ուզում ասել՞ :ՃՃՃ
ReplyDeleteՄարութ ջան հենց խնդիրն էլ ետա , եթե գնահատողը դու ես կարողա ետ 2-ը մինուսով դնես......բայց դա իմ համար հաստատ Ճ չի.....
ReplyDeleteՄարութ քանի վոր ետ թերթիկի պարունակությունը գաղտնի պետք է մնար իսկ դու այն բացահայտեցիր եւ դեռ ավելի ուզում ես իմանալ, թե ես ինչ եմ գնահատել ասեմ վոր մեր տրեներներն անգնահատելի են......
ReplyDeleteԲնակարանների գները բարձրացել են նաեւ նրա համար, որ պետության ջաակցությամբ սկսվել են տրամադրվել արտոնյալ վարկեր /6 տոկոս տոկոսադրույքով/: Դա էլ է նպաստել, որ գները բարձրացնեն: Իսկ ինչ վերաբերում է բնակարաններ կամ շենքեր չկառուցելուն` համամիտ չեմ դրա հետ: Ինչ-ինչ Ստեփանակերտում կառուցվում են բնակարաններ ու կասեի բավականաչափ: Այլ հարց է, թե ով ունի դրանք գնելու հնարավորություն:
ReplyDelete>>Մարութ ջան, իմ բաժին 10-երի համար շնորհակալություն ։Ճ
ReplyDelete10 որն ա - 5 էլ կդնեի քեզ! :)
Չէ լուրջ ասեմ, թե ծրագիրը, թե մեթոդները լոխ լավ էին...
Մենք էինք մի քիչ հոգնում, դե դա էլ մեր մեղքն ու պրոբլեմն ա :Ճ
Re Hayatsq:
ReplyDelete>>Ստեփանակերտում կառուցվում են բնակարաններ ու կասեի բավականաչափ: Այլ հարց է, թե ով ունի դրանք գնելու հնարավորություն:
Հենց դա է, որ " ով ունի դրանք գնելու հնարավորություն:"
Ու չէի ասի բավականաչափ կառուցվում է...
Կա՞ մարդ, ով ուզում է տուն գնել Ստեփանակերտում, բայց տուն չկա գնելու: Տներ կան եւ հին, եւ նոր շենքերում: Իսկ եթե մի քիչ էլ համբերի կարող է նոր կառուցվող շենքում իր ուզած պրոյեկտով տուն գնել:
ReplyDeleteԻսկ հնարավորության հարցում համաձայն եմ լիովին:
Re: Hayatsq
ReplyDelete)))) Հենց դա է խնդիրը, որ տներ կան թե´ հին, թե´ նոր տներում, բայց Թանկ են: Օրինակ եթե Իջեւանի նման լիներ, շատ երիտասարդ ընտանիքներ... եւ այլն...
Շինանյութն էլ` շատ թանկ է Արցախում:
Ջիգյարներ /Էս քաղցր բառը Շահանեից եմ սովորել/ Ստեփանակերտում բնակարանների թանկացման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ տարբեր հիմունքներով վարկեր տրամադրելիս չեն գնահատվում գյուղի բնակարանները և ենթակա չեն գրավի առարկա լինելու, սա ևս մի խթան է մայրաքաղաքի տան գների բարձրացման համար:
ReplyDeleteԱրա Մարութ, էդ թթի օղին արդեն խմել եմ, ոչինչ որ ուրիշ թթի օղու շիշ բացեմ?
ReplyDeleteԹթի օղուն երկու անուն չի լինի...
ReplyDeleteԹթի օղին մեկն ա, էն էլ ... ինձ հարցրեք` ես ասեմ, արժե երկմտանքների մեջ ընկնել...
ReplyDeleteԷն էլ ...
ReplyDeleteՀասցե. Սյունիքի մարզ, Գորիսի տարածաշրջան, գյուղ Քարահունջ
Հեռ. Դե տուք գուդում եք էլիիիիիի...
Իսկ տների հետ կապված էլ ասեմ, որ տուք վօօօօօօբշե պռռռօբլեմ չունեք... հինչ Երեւաաան, հինչ Ստեփանակեեերտ, եկեք Գորիս, սաղավ համերաշխ ապրենք: հինչ եք սարավ-քոլավ ինգաաալ, բա...
ReplyDeleteԱ դե սաղով կյորիսեցի տառնանաք? Բա հայրենիքը?
ReplyDeleteԲայց Կորիսն իկակն մայրաքաղաք կարա է ինե հայկական երու պետությունների մեջտեղ??? հմ?
Վեշ թա կարա ինի, այլ արթեն 100 տարի ա ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ա... ջիգաաաաար, շեղ ես? բա տու թերթ չես կարթում..???
ReplyDeleteՇագո, ջիգյար, պա մունք ասըմ ընք քեզ պիռինք Ղարաբաղ, տու մեզ ըս օզում տանիս Կյորես?
ReplyDeleteՍակայն ինչ տարբերություն-- մունքը ՄՈՒՆՔ ա, ինի Կյորես, թա Ղարաբաղ...
ReplyDeleteԲարև ձեզ ,կամրջականներ,ոնց ե`ք:
ReplyDeleteԻմ ինտերնետ կապը հաստատուն չի:
Դրա համար պասսիվ եմ:
Ասեմ,որ վարձով տները Կապանում սկսվում են 20 000
դրամից:
Եթե հանկարծ որոշեք աշխարհից հանգստանալ, համեցեք Ճ