Wednesday, September 15, 2010

Բերդում երազանքները կատարվում են...


          Հիմա հազվադեպ է պատահում, որ քաղաքի միևնույն բակում երկու շաա¯տ հին, նույն գույնի խորհրդային <<մոսկվիչներ>> լինեն, որոնց մեջտեղում մարդիկ կանգնեն ու երազանք պահեն.
<<Երանի իմ տղեն կողքի շենքի Լուսոյին ուզեր…>>,- սա տիկին Գայանի երազանքն էր, որն իրականություն դարձավ: Այս երազանքաշատ բակի տերը Բերդն է, ¥սովորական քաղաք Տավուշի մարզում, այլ ոչ թե կալանավայր կամ ամրոց ¤, որի բնակիչները <<պերթցիք>> են, ինչպես իրենք են իրենց կոչում:

<<Բերդցիները հեթանոս ժողովուրդ են>>,- սա քաղաքի ինտելիգենտ Ցոլակ պապի խոսքն է. հեթանոս, քանի որ ոչ եկեղեցի ունեն, ոչ էլ` քահանա, հարսանիքներին էլ հարսն ու փեսան ոչ մկրտվում են, ոչ էլ մկրտում իրենց երեխաներին: Այս հարցը մեծերին չի հուզում. անքահանա եկել են, անքահանա էլ կգնան, ջահելներն են անհանգիստ. ինչու˚ իրենց գլխին էլ քահանան խաչ չբռնի: Քաղաքի կենտրոնում 4 տարի առաջ երաժշտական դպրոցը քանդեցին, ուզում էին եկեղեցի սարքել, սարքեցի˚ն… Նորապսակները մեկ-մեկ վանք են գնում, որ քաղաքից դուրս է կառուցված, մոմ են վառում ¥կամ չեն էլ վառում¤, վանքի աղբյուրից ջուր են խմում ու երազանք պահում:
Բերդից համայնապատկեր
Եկեղեցու տեղը
Հիմա Բերդում նորաձև է. հարսանիքին աղավնի են թռցնում, բայց ոչ բնականաբար եկեղեցու մուտքի առջև, այլ սեփական տան, աղավնի թռցնելիս նորապսակների վրա հատիկավոր կոնֆետ ու ծաղկաթերթեր են շաղ տալիս, բացատրում են.
-Որ իրար հետ քաղցր լինեն ու ծաղկի նման բուրավետ…
Հարսանիքի մյուս կարևոր բաղադրիչները` ազապ բաշին, քավոր-քավորկինը, վարձու թամադան, հաճախ բացակայում են, միայն թամադայի փոխարեն հարսի կամ փեսայի կողմից <<խոսքից վարպետ>> մեկն է ելույթ ունենում, ով նորամուծություն չի անում, հերթով թվարկում է ավանդական կենացները: Մեկ- մեկ էլ տարօրինակ է լինում` հարսանիքն առանց զուռնա-դհոլի է լինում, <<տաշիի¯>> գոռացող չի լինում ու սկուտեղները ջանասիրաբար պտտեցնող. սա սովորաբար ընտրում են նորաձև, ուրիշի, ավելի կոնկրետ` հարևանի կարծիքը հաշվի չառնող բերդցի հարս ու փեսան, ում <<ներվերի ու տրամադրության>> վրա բացասաբար են անդրադառնում գունավոր երիզներով զարդարված մեքենաների զիլ ազդանշանը, տաշի-տուշին ու հատկապես այն, երբ հարևանները հարսին հրում են իր պարը ցուցադրելու:
-Ամեն մարդ պիտի ինքն իր համար ուրախանա, ոչ թե հարևաննների կամ հեռավոր բարեկամների, ում մինչ այդ չէր էլ ճանաչում: Ինձ համար ավելի լավ է այն գումարը, որը հարսանիքի վրա պիտի ծախսեմ, ծախսեմ ամուսնական ճանապարհորդության վրա. հարսանիքին մի տեղ անշարժանում ես, մյուսները գալիս-հարբում են, մեկ-մեկ էլ կռիվ սարքում, հո չե˚ն հիշում, որ իրենց աղբոր հարսանիքն ա,-կարծում է մերօրյա բերդցին, ում հետ երիտասարդ բերդցիների մի մասն էլ է համաձայն:
Հարսանիքներին կամաց-կամաց վերանում է նաև հարսնաքրոջ ավանդական տեղն ու դերը. հարսնաքույր ընտրվում է, բայց հաճախ նրան նորապսակները փող կամ նվեր են առաջարկում, որպեսզի վերջինս իրենց <<հանգիստ թողնի>>…
Հարսանեկան դեմքերի թիվն օրըստորե պակասում է, որից հարսանիքները պակաս գունագեղ չեն դառնում, հարսը մնում է հարս, փեսան` փեսա, միայն թե ամեն ինչ գնում է
դեպի եվրո` ջնջելով ավանդականի ու նորի բոլոր սահմանները:

3 comments:

  1. «հեթանոս ժողովուրդ են...»
    լավ էր ասված։

    ReplyDelete
  2. Ան ջան, որ մեր ավանդույթներից ու սովորույթներից հեռանում ենք,դա փաստ է, բայց որ այլ կերպ էլ հիմա հնարավոր չի...ախր, իրոք, էդ քեֆ-ուրախությունները ուրիշների համար են կազմակերպվում: Չարենցն ասում է.ԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԵՐԳԴ ԼՍԵՆ,ԺԱՄԱՆԱԿԻԴ ՇՈՒՆՉԸ ԴԱՐՁԻՐ...հիմա ամեն ինչ է փոփոխությունների ենթարկվում, պետք է հասցնել ժամանակին համընթաց քայլել:

    ReplyDelete
  3. Ինչի նյութիս մեջ երևում էր, որ ես դեմ եմ ժամանակակից հարսանիքներին? Չէ, Շագո ջան, էդպես չի, ես էլ եմ գնում դեպի եվրո!

    ReplyDelete