Լիդա տատի հետ ծանոթությանս պատճառը եղավ մասուրով ապուրը:
Որ ասացի նրանից բան ունեմ հարցնելու, իսկույն ենթադրեց, որ եհովական եմ ( Եհովայի վկա):
Բայց երբ իմացավ հարցնելիքս, ժպտաց ու պատրաստակամ պատմեց:Նայե՛ք տեսահոլովակը:
Ես համենայն դեպս գրում եմ մասուրով ճաշի պատրաստելու ձևը, եթե Լիդա տատին չհասկանաք, ապա էստեղից կկարդաք Ճ
Մասուրով ապուրի բաղադրատոմսը
Մասուրը լվանալ ու եփել:
Հետո այն ճզմել ու քամիչով անցկացնել, որ կորիզ չմնա:
Հենց մասուրի եփած ջրի մեջ (ապուրի ) ավելացնել մի քիչ ալյուր( խտության համար) , շաքարավազ ու բրինձ:
Եփել այնքան , որ բրինձը պատրաստ լինի ուտելու:
Մասուրի, բրնձի ու շաքարավազի քանակը ըստ ցանկության ու աչքաչափի:
No comments:
Post a Comment