Tuesday, September 14, 2010

ՄԵՐ ԽՈՒՄԲԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

video

Ինչ-որ տեղ, որտեղ մենք չէինք զգում ժամանակի կարիքը, որոշվեց, որ մենք պետք է միանանք և մի թիմ կազմենք: Մարդս մի սովորություն ունի, սովորաբար նոր միջավայր ընկնելիս, միշտ ինքնաբերաբար մտածում է այն մարդկանց մասին, որոնց կհանդիպի: Սակայն, ի տարբերություն բոլորի, ես մեր թիմը պատկերացնում էի այնպիսին, ինչպիսին կա: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ինչպես յուրաքանչյուր մարդ, ես նույնպես ունեմ իմ ճակատագիրը և այդ ճակատագիրը մի քիչ հարուստ է կանանց սեռի ներկայացուցիչներով: Բայց խմբի մեջ եղած ութ աղջիկները ոչ միայն աղջիկներ, այլև տղաներ են այն իմաստով, որքանով որ լծվել են ազգասեր ու ազնիվ գործի, իսկ մյուս տղան /դե քանի որ աղջիկները կարող են տղա լինել, ինչու տղան չի կարող աղջիկ լինել/ դեռևս չգիտեմ տղա է, թե աղջիկ: Ինձ, որպես հեղինակի թույլ տվեք իմ սեռային կողմով մնալ չբացահայտված: Ինչևէ, մեր աղջիկ-տղաները թեկուզ ունեն իրենց հատուկ անունները երկկողմանի. երկու Անահիտները` Անաստասներ, իմ լավ ախպեր Շահանեն` Շագո, Տաթևը` Գարիկ, Թերեզան` Թեմուր, Լյանան` Լիպո, Լիդան` Լյով, Անի Ազատյանը` Ազատ, ապա այդտեղ մնում է իմ լավ քույրիկ-ախպերիկ Մարթա-Մարութը: Եվ այսպես, շարունակությունը տեսահոլովակում:
 Վիտալի ՊԵՏՐՈՍՅԱՆ

8 comments:

  1. Ախր դու ոչ թե վերջն ես, այլ Մարթա ախպօր ասած` THE ՎԵՐՋ-ըըըըըըըըըըըըըըըըըըըը...

    ReplyDelete
  2. Հա, ասեմ, որ մեծ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ սպասում եմ խօօօստացված տեսահոլովակին:ճճճ

    ReplyDelete
  3. Վիտալի, վիդեոն սուպեր ա! 90-ականների պոռնո-ֆիլմերի վերնագրի նման ա սկսվում: Էն որ հեռվից մոտիկանում ա :ԴԴԴ

    ReplyDelete
  4. Վատ չէր ախպեր, ոտները Բերմուդյան Եռանկլյունու ոտներն էին, վերջին լուսանկարի անունն էլ կարող ես «հանցավոր խումբ» դնել ...

    ReplyDelete
  5. Շագո ջան, վիդեոն դրած է, ուշադիր չէիր, դու էլ գլխավոր դերում ես, շնորհավորում եմ, սա քո առաջին դերասանական փորձն էր երևի:Ճ
    Չէ, Բերմուդյան եռանկյունու ոտքերը չեն, դեռևս գուշակությունը սխալ է:

    ReplyDelete
  6. ամեն ինչ լավ էր, հատկապես տղա աղջիկներ կամ աղջիկ տղաների պահը, Բայց ես Թեմուրը չեմ, ես Թաթուլն եմ Ճ

    ReplyDelete
  7. Բարև, ոնց ես Թեմուր ջան, չէ, մեկ է, դու Թեմուրն ես:Ճ

    ReplyDelete