Wednesday, September 8, 2010

Ստեփանակերտում եւ Երեւանում բնակարանները նույն գինն ունեն

Տարի առաջ ընկերս վաճառել է Ստեփանակերտի իր բնակարաը եւ Երեւան տեղափոխվել: Վաճառել եւ Երեւանում բնակարան է գնել նույն պայմաններով եւ նույն գնով: Ստացվում է բնակարանների գների տարբերությունը Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ չնչին է (եթե այն կա ընդհանրապես):

Ի դեպ, վարձակալման գներն էլ թերեւս շատերին չէ, որ կարող է մատչելի լինել: Օրինակ եթե դուք որոշեք Ստեփանակերտի կենտրոնում երկուսենյականոց բնակարան վարձել (լույսի, գազի, ջրի եւ մնացածի համար վճարում եք դուք), ապա նրա համար պետք է վճարել 80 000 (ութանասուն հազար) հայկական դրամ:

Գուցե մի քիչ կոպիտ ստացվեց համեմատությունը Երեւանի հետ եւ պարզ է, որ ցանկացողը կգտնի տարբերություններ, բայց, եկեք մի քիչ մասշտաբների մեջ տեղավորվենք :)

Հ.Գ. Շատ երկար չեմ գրում, վիճակագրություն չեմ ասում: Եկեք այդ մասին քոմենթներում խոսենք: :)

Հ.Հ. Գ.Գ. Հետաքրքիր կլինի իմանալ *կամրջականների կարծիքները, ինչպես իրենց քաղաքում տան գները, ոնց է վարձակալման վիճակը: Ով գիտե, գուցե մի Գորիս կամ Իջեւն եմ որոշում տեղափոխվել :Դ

*Կամրջականներն այն մարդիկ են, ովքեր մուտք ունեն այս բլոգում գրառումներ անել:

31 comments:

  1. Ախպեր ջան, արի Հադրութ, կարծում եմ վիճակդ ավելի թեթև կլինի.

    ReplyDelete
  2. Հետաքրքիր է՝ ինչի՞ հետ է կապված Ստեփանակերտում գների նման մակարդակը։ Ո՞վ է այնտեղ տուն առնում՝ սփյուռքահայե՞րը... Երեւանում ներկայիս գները պահպանվում են սփյուռքահայերի եւ արտասահմանում, Ռուսաստանում աշխատող հայերի շնորհիվ։

    ReplyDelete
  3. Մարութ ջան, վերնագիրը կառաջարկեի մի քիչ փոխեիր՝ ավելի սկանդալային սարքեիր։ Օրինակ՝ «Ստեփանակերտում եւ Երեւանում բնակարանները նույն գինն ունեն»

    ReplyDelete
  4. Все правильно, мои карабахские друзья всегда жаловались на неоправданные цены. Но логика есть и там и здесь с районов любой ценой едут в столицу, новостроек нет а спрос как знаете повышает цены, когда предложения мало.

    ReplyDelete
  5. Վիտո, Հադրութի մասին ինչ խոսք - ընտիր տեղ է: Մի օր անպայման կգամ/կգանք: Դու մենակ լավ պատրաստություն տես - ու թթի օղին էլ, որ մոռացել ես բերել Հադրութ կխմենք: :Ճ

    ReplyDelete
  6. Կա եւս մեկ իրողություն; Այսօր քաղաքի փողոցներում, գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել վերնագիրը կրող հայտարարությունների,,,,,,,,,,,եւ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում ասես բոլորը վաճառում են իրենց բնակարանները եւ ինչ-որ տեղ են շտապում..........
    Իսկ ինչ մնում է վարձակալության գներին դրանք իսկապես սարսափելի են...
    Հ.Գ Իսկ բնակարան գնողներն էլ հաստատ սփյուռքահայերը չեն.............

    ReplyDelete
  7. Չէի ասի, թե սփյուռքահայերը Ստեփանակերտ տուն են գնում (երեւի որ Արատաը չի երեւում դրա համար):Ճ

    Ստեփանակերտում բարձր գները մի քանի պատճառներ կարող են ունենալ.

    - նախ որ բնակարաններ շատ չի կառուցվում, որի հաշվին եղածների գները բարձրանում է բնականաբար:

    - հետո, կառավարությունը առաջին հերթին բնակարանով ապահովում է արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին...

    - եւ հետո, ամեն ինչ Ստեփանակերտի վրա է կենտրոնացված - երեւի կարեւոր պատճառներից մեկն էլ դա կարող է լինել...

    Ամեն դեպքում, բնակարանային հարցը շատ լուրջ է Ստեփանակերտում...

    Երեւանում ընկերոջս ընկերն ասում էր Իջեւանում 2-սենյականոց տունն արժե $20 000 - Ստեփանակերտ նման գներ լինեն, մարդիկ օրը մի հատ կառնեն :Դ

    Tnx վերնագրի լավ տարբերակի համար -- փոքր ազգ ենք իրար օգնելով պիտի ապրենք: Ապրես! :)

    ReplyDelete
  8. հեսա սկսելու եմ ջղայնանալ գրածս գրերե ամբողջությամբ սխալա ստացվել,,,,,,,,,:(

    ReplyDelete
  9. Անի, պատկերացնում ես Իջեւան 2-սենյականոց բնակարան $20 000, դա ստեփանակերտցիների համար էկզոտիկա է :Դ

    Հետո, Երեւանի վրով մի բան ասեմ. ԻՆՉՈՒ՞ էժան չէ Երեւանում բնակարանները: Լավ, հասկացանկ, Ստեփանակերտ շենքեր չկան, եղածները թանկ են վաճառվում: Բա Երեւա՞ն, էն ու՞մ համար է կառուցվում այնքան... :Ճ

    ReplyDelete
  10. Անի ջան ինչու ջղայնանալ, երբ 2 դնող չկա քո սխալ գրելու համար, առավել եւս, որ մենք են գնահատում :Ճ

    Դու էն թերթիկներն ոնց ես լրացրել, ես բոլորին 10 եմ դրել :Ճ

    ReplyDelete
  11. Մարութ գիտես ինձ նաեւ ինչնա հետաքրքիր, եթե ասենք Ստեփանակերտի կենտրոնում բնակարան վաճառեն հյուսիսային պողոտայում կկարողանան ստեփանակերտցիները բնակարան առնեն,,,բնականաբար նույն արժեքով..........

    ReplyDelete
  12. Մարութ ջան, իմ բաժին 10-երի համար շնորհակալություն ։Ճ

    ReplyDelete
  13. Անի դրանով ինչ ես ուզում ասել՞ :ՃՃՃ

    ReplyDelete
  14. Մարութ ջան հենց խնդիրն էլ ետա , եթե գնահատողը դու ես կարողա ետ 2-ը մինուսով դնես......բայց դա իմ համար հաստատ Ճ չի.....

    ReplyDelete
  15. Մարութ քանի վոր ետ թերթիկի պարունակությունը գաղտնի պետք է մնար իսկ դու այն բացահայտեցիր եւ դեռ ավելի ուզում ես իմանալ, թե ես ինչ եմ գնահատել ասեմ վոր մեր տրեներներն անգնահատելի են......

    ReplyDelete
  16. Բնակարանների գները բարձրացել են նաեւ նրա համար, որ պետության ջաակցությամբ սկսվել են տրամադրվել արտոնյալ վարկեր /6 տոկոս տոկոսադրույքով/: Դա էլ է նպաստել, որ գները բարձրացնեն: Իսկ ինչ վերաբերում է բնակարաններ կամ շենքեր չկառուցելուն` համամիտ չեմ դրա հետ: Ինչ-ինչ Ստեփանակերտում կառուցվում են բնակարաններ ու կասեի բավականաչափ: Այլ հարց է, թե ով ունի դրանք գնելու հնարավորություն:

    ReplyDelete
  17. >>Մարութ ջան, իմ բաժին 10-երի համար շնորհակալություն ։Ճ

    10 որն ա - 5 էլ կդնեի քեզ! :)

    Չէ լուրջ ասեմ, թե ծրագիրը, թե մեթոդները լոխ լավ էին...

    Մենք էինք մի քիչ հոգնում, դե դա էլ մեր մեղքն ու պրոբլեմն ա :Ճ

    ReplyDelete
  18. Re Hayatsq:

    >>Ստեփանակերտում կառուցվում են բնակարաններ ու կասեի բավականաչափ: Այլ հարց է, թե ով ունի դրանք գնելու հնարավորություն:

    Հենց դա է, որ " ով ունի դրանք գնելու հնարավորություն:"

    Ու չէի ասի բավականաչափ կառուցվում է...

    ReplyDelete
  19. Կա՞ մարդ, ով ուզում է տուն գնել Ստեփանակերտում, բայց տուն չկա գնելու: Տներ կան եւ հին, եւ նոր շենքերում: Իսկ եթե մի քիչ էլ համբերի կարող է նոր կառուցվող շենքում իր ուզած պրոյեկտով տուն գնել:

    Իսկ հնարավորության հարցում համաձայն եմ լիովին:

    ReplyDelete
  20. Re: Hayatsq

    )))) Հենց դա է խնդիրը, որ տներ կան թե´ հին, թե´ նոր տներում, բայց Թանկ են: Օրինակ եթե Իջեւանի նման լիներ, շատ երիտասարդ ընտանիքներ... եւ այլն...

    Շինանյութն էլ` շատ թանկ է Արցախում:

    ReplyDelete
  21. Ջիգյարներ /Էս քաղցր բառը Շահանեից եմ սովորել/ Ստեփանակերտում բնակարանների թանկացման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ տարբեր հիմունքներով վարկեր տրամադրելիս չեն գնահատվում գյուղի բնակարանները և ենթակա չեն գրավի առարկա լինելու, սա ևս մի խթան է մայրաքաղաքի տան գների բարձրացման համար:

    ReplyDelete
  22. Արա Մարութ, էդ թթի օղին արդեն խմել եմ, ոչինչ որ ուրիշ թթի օղու շիշ բացեմ?

    ReplyDelete
  23. Թթի օղուն երկու անուն չի լինի...

    ReplyDelete
  24. Թթի օղին մեկն ա, էն էլ ... ինձ հարցրեք` ես ասեմ, արժե երկմտանքների մեջ ընկնել...

    ReplyDelete
  25. Էն էլ ...
    Հասցե. Սյունիքի մարզ, Գորիսի տարածաշրջան, գյուղ Քարահունջ
    Հեռ. Դե տուք գուդում եք էլիիիիիի...

    ReplyDelete
  26. Իսկ տների հետ կապված էլ ասեմ, որ տուք վօօօօօօբշե պռռռօբլեմ չունեք... հինչ Երեւաաան, հինչ Ստեփանակեեերտ, եկեք Գորիս, սաղավ համերաշխ ապրենք: հինչ եք սարավ-քոլավ ինգաաալ, բա...

    ReplyDelete
  27. Ա դե սաղով կյորիսեցի տառնանաք? Բա հայրենիքը?

    Բայց Կորիսն իկակն մայրաքաղաք կարա է ինե հայկական երու պետությունների մեջտեղ??? հմ?

    ReplyDelete
  28. Վեշ թա կարա ինի, այլ արթեն 100 տարի ա ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ա... ջիգաաաաար, շեղ ես? բա տու թերթ չես կարթում..???

    ReplyDelete
  29. Շագո, ջիգյար, պա մունք ասըմ ընք քեզ պիռինք Ղարաբաղ, տու մեզ ըս օզում տանիս Կյորես?

    ReplyDelete
  30. Սակայն ինչ տարբերություն-- մունքը ՄՈՒՆՔ ա, ինի Կյորես, թա Ղարաբաղ...

    ReplyDelete
  31. Բարև ձեզ ,կամրջականներ,ոնց ե`ք:
    Իմ ինտերնետ կապը հաստատուն չի:
    Դրա համար պասսիվ եմ:
    Ասեմ,որ վարձով տները Կապանում սկսվում են 20 000
    դրամից:
    Եթե հանկարծ որոշեք աշխարհից հանգստանալ, համեցեք Ճ

    ReplyDelete