Tuesday, September 14, 2010

101 ՏԱՐԵԿԱՆ ԳԵՐԻՆ

  Մի քանի օրից Սարգիս պապի ծնունդն է. Սարգիս պապը կնշի իր 101-ամյակը: Նա մեր տարածաշրջանի ամենաավագ վետերանն է, իմ հանգուցյալ Վարդիկ տատի եղբայրը` 12-հոգանոց գերդաստանի միակ կենդանի լեգենդը…
-Հա¯, անցյալ տարի` 100 ամյակիս շատ մըրդկեք ին եկել, գերմանացիք էլ, իրանց պերեվոդչիկը հետերնին, մեր Կարմիր խաչիցն էլ, եկան, նկարեցին: Էս տարի էլ դեն կյալ,-աշխույժ պատմում է Սարգիս պապը` չնայած մի քանի ամիս է` պառկած է¥ազդոսկրն է կոտրել¤:
Սարգիս պապը հիանալի հիշողություն ունի ¥ ի տարբերություն ինձ ու մեր ահռելի տարիքային տարբերությանը¤. Նա ականատեսն է եղել Առաջին համաշխարհային պատերազմին, Եղեռնին, մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին ու 6 ամիս գերի է եղել գերմանացիների ձեռքին:
- Քառասուներկու թվի նոյեմբերին գերի եմ լել Մազդոկըմ, վեց ամիս հացի իրես չենք տեհել, մենակ մայիս ամսին նոր 600 գրամ հաց են տվել…
-Բա խի չես ասըմ, վեր պլեն վախտը ¥գերի եղած ժամանակ¤էնքան սոված եք լել, վեր կոշիկի կրունգն եք ծամել, եդով փախել եք, մինն էլա հաց չեն ունեցել, վեր տան ուտեք,-Սարգիս պապի չեզոք ասելիքն ընդմիջում է պապի կենսագրությանը լավ ծանոթ նրա հարսը` Սիրուշը
Հա¯,-հանգիստ շարունակում է Սարգիս պապը,-դե էն վախտ ո˚վ հաց ուներ, կռիվ էր: Ըշխատել եմ կալոնումը, ռեմոնտ եմ արել, մի լավոսալ¥քիչու միչ¤ռուսերեն եմ գիդացել: Մեզ ուզմին գերմանացիք ղրգեն Սևաստոպոլ, էդ քշերն էլ մնի տան հյուր ինք, քշերվա կեսին փախել ենք:
Սարգիս պապը մի քանի գերիների հետ մեկտեղ փախչում է անտառ, սոված-ծարավ կտրում են անտառը, հազիվ գտնում են յուրայիններին ու նրանց հանձնվում: Այնուհետև նրան ուղարկում են Աբխազիա` քարածուխի հանքում աշխատելու: Չորս տարի քարածուխի հանքում աշխատելուց հետո Սարգիս պապը նոր հայրենի քաղաք` Բերդ է վերադարձել ¥որն այդ ժամանակ Շամշադինի գյուղերից մեկն էր¤:
Սարգիս պապը մինչ օրս որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել. ոչ մեր երկրից, ոչ էլ Գերմանիայից: Նա հաճախակի հյուրեր է ունենում Կարմիր խաչից, բայց որևէ օգնություն չի ստացել այն պատճառաբանությամբ, որ նա, ճիշտ է, գերի է եղել գերմանացիների մոտ, բայց ոչ այժմյան Գերմանիայի տարածքում, այլ Ղրիմի մոտակայքում: Տարիքի հետ կապված` Սարգիս պապը պատահաբար, կանգնած ժամանակ, կոտրել է ազդոսկրը, հիմա պառկած է ու այլևս չի քայլում: Գերմանացի հյուրերը նրան օգնելու նպատակով հենակներ են նվեր բերել ու հագուստ: Նրա մասին նյութ են տպագրել գերմանական “Rotkreuz-aktiv” ամսաթերթում: Իսկ մե˚նք, ավելի ճիշտ` մերո˚նք…
Թե որտեղից է գտել իր կնոջը` Անուշ տատին, Սարգիս պապը հակիրճ է պատասխանում.
¯, դե հու կորած չէր, ես 24 տարեկան ի, ինքը` 14, էդ վախտ աղջիկ չէր ճարվըմ, տեղքն ին շատ:   Ըսկի պղնձի մտանի չի լել, ամեքը տալերկի ¥ափսե¤ միջին մի քանի մանեթ են տրել, տհե ամուսնացել ենք:
-Բա կարմիր խնձորը˚,- հետաքրքիր դրվագներ է հիշեցնում կրկին հարսը:
-Միտս չի, հա¯, մհետի տվել եմ, ճիշտ ա,- իբր չի հիշում Սարգիս պապը, բայց ժպտում է ¥էլի բաներ է հիշում, բայց ինձ չի ասում, զգում եմ,-Ա. Բ.¤
Հայ-ադրբեջանական հակամարտություններից էլ խոսք ընկավ ¥ամեն ինչ քննարկել-պրծել էինք`թե ես ում հարսն եմ, նաչալնիկս ով ա, ինչի եմ <<լղարել>> և այլն¤.
-Ես սկի ուզիլ չի, վեր էս կռիվը ըլել էր. ով ունենք, բանակմն ա, առևտուր չկա, զադ չկա: Էն վախտ Թովուզ-Կայարանից լոխ¥բոլորը¤ առևտուր ին անմ, իրանք էլ ին կյալիս մեր բազարը: Թե բարիշեն` լավ կլի, համա թե թուրքերը լավ ցեղ չեն, մուռ կհանեն¥ասել է թե` շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցի¤…

2 comments:

  1. Սա այն աթոռն է, որտեղ սիրում է նստել Սարգիս պապը, բայց հիմա չի կարող...

    ReplyDelete
  2. լավ պատմություն է Անահիտ ջան

    ReplyDelete