| ԵՐԲ ՉԳԻՏԵՆՔ ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ ... |
Հադրութի շրջանի գյուղերում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծումը կախված է խոշոր միջոցների հետ, ընդ որում, համարյա բոլոր գյուղերում առկա են միևնույն պրոբլեմները. խմելու ջրի խնդիր, բնակարանային խնդիր, ոռոգման համակարգի ստեղծման խնդիր, մշակույթի տների վերանորոգման խնդիր, աշխատատեղերի ստեղծման խնդիր և այլն, և այլն: Եվ այդքան բարդույթները հնարավոր չէ կախարդական փայտիկի մի հարվածով վերացնել` գյուղացիների համար ապահովելով բարեկեցիկ ու ապահով կյանք, մանավանդ այն դեպքում, երբ շրջանի գյուղերի մեծ մասը արցախյան պատերազմի ժամանակ հիմնահատակ ավերվել էր թուրքերի կողմից, երկրորդ հուզող հանգամանքն էլ այն է, որ գյուղացիներից շատերը չեն աշխատում, սովորել են հեշտ կյանքին: