| Թռչող ափսեն չինարու սաղարթների տակ է: |
Մի գեղեցիկ օր «Ապահարզան» կոչվածը մոդայիկ, թռչող ափսեով եկավ Եվրոպայից, վայրէջք կատարեց չինարու կատարին, զիլ կռնչյունով հավաքեց ամուսիններին ու ասաց.
-Հերի'ք է, ինչքան մարդ ու կին միասին եք ապրել, բա դուք չեք ամաչում, ամբողջ Եվրոպան ձեր մասին է խոսում, էս ինչ ադաթներ են, ինչ վարք ու բարք, այսքան էլ հետամնաց լինի մարդ: