Sunday, November 14, 2010

Չենք ցանկանում ճառագայթված ապագա ունենալ


Նոյեմբերի 11-ին, ժամը 17:00 Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում տեղի ունեցավ Լեռնաձոր գյուղի մոտ ուրանի հանքերի շահագործման վերաբերյալ հանրահավաք:
Իհարկե, թե' հանրահավաքի մասնակիցները ,և թե' կազմակերպիչները եկել էին իրենց խիստ "ոչ-ը" ասելու "ուրանի ուրվականին":

Հանրահավաքը կազմակերպել էին տեղական 6 կազմակերպություններ` «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն, «Ազատամարտ» կոմիտեն, «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն, «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը, «Վերին Ձոր-Քաջարան» հայրենակցական կազմակերպությունը, «Հայատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Սյունիքի մարզային մասնաճյուղը:

Մասնակիցների շարքերում կային և' տարեց մարդիկ, և' ուսանողներ, և' դպրոցականներ: Բոլորն էլ եկել էին մտահոգված այն բանով, որ ուրանի հանքերի բացումով ստիպված կլինեն լքել իրենց ծննդավայրը, բայց դա "լավագույն դեպքում", իսկ վատագույն դեպքում`կունենանք արատավոր սերունդ:

«Առաջ ՈՒրանաստան», «Չեք մարսելու», «Ուրանի շահագործումով 1915թվականին երանի կտանք», «Ուրանի հանքերի շահագործումը Հայաստանում ցեղասպանություն է խաղաղ պայմաններում», «Թույլ չենք տա թալանել ընդերքը, հերիք եղավ» , «Չենք թողնի Նժդեհի փրկած հայրենիքը «նժդեհականները» վերածեն ռադիոակտիվ աղբանոցի», «Ուրանը գիտակցված Չեռնոբիլ է»-ահա այսպիսին էին ցուցապաստառների վրա արտահայտված բողոքները:

Այս հանրահավաքը վերջինը չէր, այն դեռ սկիզբն էր: Կապանից ուրանի ուրվականին դուրս հանելու ծրագրի սկիզբն էր:

2 comments: