Monday, November 8, 2010

Ֆուտբոլային միամսյակ

Նոյեմբեր 7-ին Իջևանի մարզադահլիճում մեկնարկեց <<Միանանք հանուն հավասար հնարավորությունների...>> խորագրով ֆուտբոլային միամսյակը:
Միամսյակը կազմակերպել է  <<Հույսի կամուրջ>>-ի Իջևանի  մասնաճյուղը,Արտաշ Ամիրյանի նախաձեռնությամբ:  Խաղին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել` Երաժշտական դպրոցը, Ռազմական ոստիկանությունը,ԵՊՀ Իմ-ը, Երիտասարդական կենտրոնը,Միասին շարժումը և Վարչությունը: Յուրաքանչյուր թիմ ուներ 5 խաղացող,խաղակեսը` 25 րոպե,իսկ ընդմիջմանը խաղացողներին ոգևորում էին Իջևանի պարի դպրոցի սաները:   Բացումը կատարվեց <<Ֆուտբոլիստ ենք Հայաստանի..>> երգով:
Լուսանկարը` Լիդա Մովսիսյանի

Կայացավ 4 հանդիպում. Երաժշտական դպրոց-Միասին շարժում   6-9 :

Լուսանկարը` Արփինե Խաչատրյանի
Վարչություն-Ռազմական ոստիկանություն 0-2:





Լուսանկարը` Լիդա Մովսիսյանի
Երաժշտական դպրոց- Երիտասարդական կենտրոն 1-17:ճ
Երաժշտական դպրոցի տղաները արդեն լաաաաավ հոգնել էին:ճ
Լուսանկարը` Լիդա Մովսիսյանի
 Վերջում խաղացին հաղթող թիմերը,և նյարդերն էին լարված և տղաները շատ էին հոգնել:
Երիտասարդական կենտրոն- Միասին շարժում 5-2:

Լուսանկարը` Լիդա Մովսիսյանի
Հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին:

2 comments:

  1. Վաաաաաաայ մոռացա թուղթը ճղեմ:չչչչ

    ReplyDelete
  2. Լիդ, նկարներն են շատ լավը: Ինչ թղթի մասին է խոսքը???

    ReplyDelete