Ստեփանակերտ-Ննգի (ԼՂՀ Մարտունու շրջան) ճանապարհահատվածում է: Այս ճանապարհի մի մեծ հատված լայնացրել են` երեւի հետագայում այն վերակառուցելու եւ ասֆալտապատելու համար:
Միթե հնարավոր չէր մի քիչ խղճով վերաբերվել բնությանը:
Ի դեպ, նշված ճանապարհը Ստեփանակերտից Մարտունի հասնելու ամենակարճ ճանապարհն է, որտեղ հիմա հողային աշխատանքներ են ընթանում, իսկ ասֆալտապատումը, քաղաքաշինության նախարարի հավաստմամբ, կլինի մյուս տարի:
Շատերը չեն գիտակցում թե ինչ վնաս են հասցնում իրենց և շրջապատին ավիրելով կանաչ տարածքները:Միգուցե նրանք չգիտեն, որ թթվածնի հիմնական պաշարը Մեզ հատկացնում են ծառերը ու կանաչ տարածքները, իսկ անխնա դրանք ոչնչացնելով, մեծ հարցականի առաջ են դնում հետագա սերունդների առողջ ու բարեկեցիկ կյանքը:
ReplyDelete