Tuesday, October 5, 2010

Փոսթ Վանմարութից

Մայրն էրեխուն առաջին դասարան է տանում:
Էրեխեն լացում, չի ուզում գնալ: Ճանապարհին մեկը այծի պոզերից
բռնած էլի ինչ որ տեղ է տանում: Այծն էլ չի ուզում գնալ...
-Ինչ ա քեզ էլ են դպրոց տանում,- ասում ա էրերխու մայրը


Այսօր ուսոցչուհու օրն է Արցախում:
Գիտնականները (ոչ բրիտանացի) ասում են, թե ով դպրոցում վատ է սովորում, իրականում նա խելոք է եւ դպրոցում նշանակած գնահատականներնը բոլորովին չեն նկարագրում աշակերտի ունակությունները:

Մեր քիմիայի ուսուցչուհին սուպեր ֆրազներ էր ասում: Ափսոս, որ չեմ գրել բոլորը, բայց շատերն եմ հիշել: :)

- Արա, յեր կաց մին մեշուկ զիբիլ տիր տեղտ, տու էլ ակուշկավը տուս եք - Արա, բեր մի մեշոկ զիբիլ դիր տեղդ, դու էլ պատուհանով դուրս արի (3-հարկ էր):
- Ախչի, էտ օղերի տեղ մի քանի հատ քիմիական տար նիստա տո - Աղճի, էդ օղերի տեղ մի քանի քիմիական տար կպցրու:
- Արա, ա մոծակ...
- Հմ, հոկտեմբեր է, բայց դեռ որոշ ճանճեր չեն հեռացել (ցուցափատով մոտենում է 3-րդ նստարանին):

- Ո՞վ ա նկարում պատկերված,- հարցնում ա մի աշակերտի:
- Մենդելեեւն ա:
- Դեդո՞տ ա Մենդելեւը, անուն չո՞ւնի: Վե´ր ինգի տեղդ:

- Գիշերը քնած կապուտ աչերա ա տեսնում, սա դաս կսովորի՞: Ուշումիտքը կավալեռների վրա է...
Վերջը, դասից ով ուշացած գալիս էր, հաստատ այսպիսի մի ֆռազ էինք լսում... Ու սենց... :Ճ


12 comments:

  1. Ապրես, Մարութ, եքա ուրախացա, տրամս բացվեց, ես էլ մի քանի բան հիշեցի, մեերն էլ ասում էր` վեխճարը/ոչխարը կարգին օքմի ա քու կողքին...

    ReplyDelete
  2. ))))) ...ու վիրավորական չէր է, հիմա էլ սենց պատմում ծիծաղում ենք :Ճ

    ReplyDelete
  3. լավն էր Մարութ:Ճ հիշեցի մեր ուսուցիչներից մեկի չար կատակը` տղաները երբ իրենց լավ չէին պահում ու դասին անպատրաստ էին գալիս` մի մեծ մեկ էր դնում յուրաքանչյուրի թշի վրա ու պարտադրում, որ չջնչեն մինչեւ դասերի վերջ: Զարմանալիորեն լսում էին նրան` խիստ ուսուցիչ էր:

    ReplyDelete
  4. Մեր մոտ եթե հանկարծ դասին ինչ որ մեկը մաստակ (ծամոն)էր ծամում, ուսուցչուհիները ասւմ էին........
    - Խի էս դասին նստած, քո տեղը դասարանւմ չի այլ դաշտերում անասունների հետ արածելիս:Վեր կաց դուրս արի դասարանից ու էլ չտեսնեմ ետ խոտը բերանումտ.......

    ReplyDelete
  5. ճճճճճ
    ես էլ հիշեցի...
    դասը սկսվել էր, բայց ուսուցիչը ուշանում էր, մենք էլ պարզ է, աղմկում էինք: Մեկ էլ մեր զուգահեռ դասարանի մաթեմատիկայի ուսուցիչը (որը յուրահատուկ հումոր ուներ)
    մտնում է մեր դասարան ու ասում," Եթե նորից ձայն լսեմ, գալու եմ ու ասեմ այ սփիթ յոր սփյաթ": Ասաց ու գնաց:
    Մենք էլ մնացինք շվարած: Այ մարդ, էս ի՞նչ ասաց:
    Երկար-բարակ մտածելուց հետո եկանք այն մտքին, որ սփիթ անգլ.-ից spit (թքել), իսկ սփյաթ բարբառային` դեմք:Սփոփիչ չէր, բայց հիշվեց ՃՃ

    ReplyDelete
  6. Երեխեք ինչ դաժան տասնամյակ ենք ունեցել,,ՃՃՃՃՃՃ Մարութ ջան շատ մերսի լավ ուրախացա.....հիշեցի իմ դպրոցական տարիները..Մեր հայոց լեզվի ուսուցչուհին, երբ ներվերն ուտում էինք սկսում էր բառերի հետեւյալ շարանը....Ճիվաղներ, լածիրակներ,ճղճիմներ,......լավ կլինի չշարունակեմ...ճճճճճճճճճճճճճճճ

    ReplyDelete
  7. Մենք անգլերենի դասատու ունեինք, տանը մնացած աղջիկ էր, տղաներին սիրում էր, իսկ աղջիկներին աչքով աչք չուներ տեսնելու, երբ դասը տղաները խանգարում էին, դա ընդունվում էր, իսկ եթե փորձեին աղջիկները` ապա սկսվում էր հայհոյանքների մի ամբողջ փունջ` идиетки, свиньи, осли ...

    ReplyDelete
  8. 10-րդ դասարանում էր. դասարանում 3 տղա էինք, 16 աղջիկ: Դասարանի դիրքն այնպիսինն էր, որ մյուս մասնաշենքի տանիքը կպած էր դասարանին: Ձմեռ օր էր, դասարանում մի լավ ձնագնդի խաղացինք, երբ հանրահաշվի ուսուցչուհին մտավ, քիչ մնաց ինֆարկտ խփի, սուսուփուս դուրս եկավ, գնաց տնօրենի ետևից, բայց եկավ ուսումասվարի հետ: Ուսումասվարը սովորություն ուներ յուրաքանչյուր բառից հետո մի քանի անգամ ասել ըըը: Եկավ.
    -Ըըը, էսա ը ձեր ըըը ծնողներին ըըը ըըըը կբերեք ը նստեցնեք ըըը ինչքան ըը ուզում եք ըըը ձնագնդի խաղացեք, սակայն այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն էր, որ հայրս էր դպրոցի տնօրենը:

    ReplyDelete
  9. Ֆիզկուլտուրայի դասատուն առանց սպորտային համազգեստի դասին ներկայանալու դեպքում սիրում էր ասել խյար լակոտներ, պամիդոր լակոտներ, քյալամ լակոտներ ... մեր ֆիզկուլտուրայի դասը վեր էր ածվում վինիգրետի:Ճ

    ReplyDelete
  10. Ես դոխտուր ում??? Սենց էր ասում Ֆիզկուլտուրայի դասատում, որ էրեխեքն ասում էին հիվանդ են... Ճ

    ReplyDelete
  11. Դիզակ, հետաքրքիր ա, որ անգլերենի դասատում ռուսերեն ա արտահայտում էմոցիաները, ինչպես բոլոր անգլերենի դասատուները Ղարաբաղ... :Ճ

    ReplyDelete
  12. Anushka, Ճղճիմ էլ էր ասում? ՀԱԿ-ից հիմա??? :Ճ

    ReplyDelete