Friday, October 1, 2010

ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ ԲԵՐԴՈՒՄ

Դեպի փոքր դահլիճ
<<Ոսկե Ծիրանի>> շրջանակներում միայն երկու օր` սեպտեմբերի 29 և 30-ին Բերդի նորաբաց <<Արևաբերդ>> կինոթատրոնում  անվճար ցուցադրվեցին ֆիլմեր: Կինոթատրոնը լուռ էր շուրջ 20 տարի. ոչ ֆիլմեր կային ցուցադրելու, ոչ էլ միջոցներ` վերանորոգման համար:  Նոր տեսքով կինոթատրոնը հատկապես բազմամարդ էր <<Սասունցի Դավիթ>> մուլտֆիլմի ցուցադրության ժամանակ. բացի փոքրիկներից, նրանց ծնողներն էլ էին ներկա մուլտֆիլմի ցուցադրությանը:  Լուրջ ֆիլմերի ցուցադրության կեսից շատերը դուրս էին գալիս` կամ չհավանելով ֆիլմի ձևաչափը, կամ էլ` չհասկանալով, թե, վերջը, էս ինչի մասին էր էս ֆիլմը... Մարդկանց մեղադրելը ճիշտ չէ. նրանք սովոր են ամենօրյա <<օճառային պղպջակների>> մեջ սուզվել, ասել է թե` սերիալներ դիտել առավոտից իրիկուն, որտեղ ամեն ինչ այնքան պարզ ու կենցաղային է, եթե մի բան էլ կա, որ պարզ չէ, ապա փառք Աստծուն,  այդ նույն սերիալների կրկնությունները անհասկանալիի տեղ չեն թողնի: Մինչդեռ հայազգի ռեժիսորներ Հարություն Խաչատրյանի, Հայկ Ղազարյանի ու Էդգար Բաղդասարյանի խոհափիլիսոփայական, մեծ ենթատեքստ ու չերևացող ասելիք ունեցող ֆիլմերն իսկապես կարող են ձանձրացնել բերդցիների մի մասին (բոլորի մասին չէ խոսքը)այդ մասը, ավելի ճիշտ` մասսանպատճառաբանում է.
- Առանց էդ էլ լարված կյանքով ենք ապրում, ավելորդ լարվածության կարիք չկա, մեզ թեթև կինո ա պետք, մի քիչ կծիծաղենք, թե չէ...
Մյուս մասսան էլ իր կարծիքն ունի.
-Վաղուց Էսպիսի հաճույք չէի ստացել, էսպիսի ֆիլմ չէինք նայել, շատ ուրախ ու բավարարված եմ, որ նման ֆիլմերը կարող ենք ներկայացնել աշխարհին: Մենք էլ, որ ապրում ենք աշխարհից կտրված, մեզ ՄԱՐԴ զգացինք, հուզվեցին, մտորեցինք...
Բոլոր բերդցիներն էլ, անկախ իրենց մասսայական պատկանելությունից, ուրախ են, որ մի լույս էլ կվառվի քաղաքում, համոզված են, որ հաջորդ տարի էլ հնարավորություն կունենան նոր ֆիլմեր ու, անպայման, մուլտեր դիտելու

3 comments:

  1. Անահիտ, տեքստդ հավասարեցրու և կտրիր, թե չէ մարդիկ ամբողջությամբ կարդալուց հետո էլ չեն մտնի քոմենտ տալու:

    ReplyDelete
  2. խմբագիր է, է խմբագիր

    ReplyDelete