Wednesday, September 15, 2010
ԱՐՑԱԽՅԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ: ԺԻՆԳՅԱԼԱՎ ՀԱՑ
ԺԻՆԳՅԱԼԱՎ ՀԱՑ /Ժենգյալով հաց/
Ժենգյալով հացը Արցախյան խոհանոցի ամենահարգի ուտեստն է: Այն հիմնականում թխում են գարնանը, երբ կանաչեղենը նոր է ու դալար:
Օգտագործվող բույսեր`
Պըռավու պօրտ
Սիմսիմօկ
Պուտուտկուն
Ծեթուկ
Կինձ
Սօղան
Մընէշակ
Թըրթունջուկ
Պենջար
Խազազյ
Նանօխ
Նանա
Սամէթ
Կյառան տըմակ
Ճըռճըռօկ
Կանաչ սօղան
Մոտ երեք կգ հավասար քանակությամբ քաղած կանաչիները մանր, խորանարդաձև կտրտել: Թխելուց անմիջապես առաջ ավելացնել ձեթ, աղ և պղպեղ:
Խմորը`
Սառը ջուր, մեկ կամ երկու ձու, աղ, ալյուր: Հունցել, թթված խմորը բաժանել բռունցքի կեսի չափով գնդերի, բացել օխլավով /գրտնակ/ , վրան տեղավորել մի բուռ սոխառածով կանաչի:
Խմորի եզրերը իրար վրա բերել, ապա տափակեցնել` տալով նրան երկարավուն էլիպսի ձև:
Թխել մարմանդ կրակի կամ գազօջախի վրա դրած երկաթե կլոր սաջի /վահան/ վրա` երկու կողմից հավասարապես:
Կարելի է ուտել մածնով, գինով:
Կերեք, կերեք, դե Դուք կերեք, իսկ ես գնամ մեկ այլ բաղադրատոմսի հետևից:
Subscribe to:
Post Comments (Atom)
Սոված ժամանակ մարդ պիտի էս բլոգը չնայի, մանավանդ եթե համտեսել է մի անգամ ժինգյալով հաց կոչվածը......
ReplyDeleteՃիշտ է: Մարդ կարող է ստամոքսի խոց ստանալ: :)
ReplyDeleteԻ դեպ, ես ճանաչում եմ Ստեփանակերտում առաջին Ժենգյալով հաց թխող Նորա տատիկին: Հույս ունեմ մի անգամ առիթ կունենաք էս մեր խմբով համտեսել նրա թխածը ու գինի խմել: Cheers! :)
Լիպո ջան կըզմընձուկը մոռացել ես, էդ ամենակարեւորներից ա:)
ReplyDeleteԷնքաաան եմ սիրում ժինգյալով հաց, ղարաբաղցիներին հալալ ա, որ էդպես մեծ-մեծ են սարքում...
ReplyDelete