Monday, September 13, 2010

Շնոր-Հա-Վոր



Ինչպե՞ս անցավ սեպտեմբերի տասներկուսը Կապանում:
Կապանցիները տոնում էին իրենց քաղաքի ծնունդը:
Շնորհավոր ծնունդդ, Կապան պապ, էդպես դեռ շատ 73տարիներ
տոնես:
Քաղաքը անսովոր աշխուժացել էր ՝բացօթյա հյուրասիրություն, մշակութային և սպորտային միջոցառումներ:
Իսկ երեկոյան ժամը ութին կապանցիները խանդավառությամբ հավաքվել էին քաղաքային մարզադաշտում՝ Թաթայի համերգին ներկա լինելու:
Ամեն ինչ եզրափակվեց հրավառությամբ:
Ասեմ՝ շատ էի մտահոգված, որ եղանակը վատ է լինելու այդ օրը, բայց չէ...եղանակը այդ օրը մեր կողմից էր:
Թաթայի համերգին չգնացի, որովհետև անվճար էր, որը նշանակում է, որ առնվազն 4-ից ես պիտի տեղ զբաղեցնեի, որ 8-ին քչից-շատից հանգիստ համերգը նայեմ:
Իսկ հրավառությունը մեր տան պատուհանից տեսա Ճ:
Մնացած միջոցառումներին ականատես եղա ու լուսանկարեցի:
Ահա մի քանիսը ՝դուք էլ տեսեք



6 comments:

  1. Ճիշտը որ ասեմ, ինձ դուր չի գալիս, Հայաստանում կամ Արցախում ինչպես են տոն օրերը կազմակերպում: Ինչպես եւ հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ եւ այլն:

    Ինչպես հայ ընտանիքներում, պետությունն էլ -- նույնպես է տոն կազմակերպում:

    Ամենաաղքատ հայ ընտանիքը ծնունդ է անում մենակ նրա համար, որ իրիկունը տունը մարդ է գալու, խայտառակ չդառնա (սա այսպես կոտիպ, բայց իրականությունից ոչ հեռու համեմատություն): Այսինքն կարեւորը բուն ծննդյան օրվա երեւույթը չէ, այլ հյուրերին հարգել-ճանապարելը: :Ճ

    Հիշեցի Երեւանի օրը, էս վերջում, որ նշեցին: Օրինակ ում է պետք էնքան անճաշակ ձեւի դրոշները թառ-թառ անել քաղաքում էդքան փող ծախսելով, կամ բռոշկաները շպռտել ամբոխի վրա, որ հավաքեն գետնից...

    Ամփոփելով ուզում եմ ասել, որ կարեւորը տոնի տրամադրություն կարողանալ ստեղծելն է, թեկուզ մեկ լիմոնադադով... Դուզ չի?

    Ամեն դեպքում – Շնորհավորում եմ կապանցիներին!

    ReplyDelete
  2. Իսկ Կապանի լոգոյի վրա 5 հատ պլյուսներն ինչ ա նշանակում, թե խաչեր են, իսկ դա ինչ ա ինշանակում??? :Ճ

    ReplyDelete
  3. Այ էս էլի http://4.bp.blogspot.com/_E5oCgyesA0o/TI3WFXSTffI/AAAAAAAAACQ/aHrXfSiOCy0/s1600/%D0%A4%D0%BE%D1%82%D0%BE0430.jpg

    ReplyDelete
  4. Njuty srbagrel e harkavor, mi hat naji:)

    ReplyDelete
  5. բարև Ձեզ, սրբագրեցի, քաքաղը փոխեցի քաղաքի;)

    ReplyDelete
  6. Ամեն տառի վերևում գտնվող խա՞չը:Երևի հավատի հետ կապված է, հաստատ չգիտեմ:Գիտեմ, որ Խուստուփ սարի հետևից արևն է դուրս գալիս:Խուստուփն էլ կապանցիների հպարտությունն է, ինչպես Արարատը բոլոր հայերի համար...
    Իսկ տոնական տրամադրություն ես անձամբ չզգացի
    խոխաքը շատ աշխուժացան,արդեն քիչ չի Ճ
    իսկ մի լիմոնադի հետ կապված,դուզ եսՃ

    ReplyDelete